Մեքենայի մեջ նստած սպասում էի խցանման մեջ, երբ նկատեցի, որ մոտ կանգնած մեքենայի վարորդը հարվածեց կնոջն ու երեխային. Իմ կարծիքով ճիշտ քայլ արեցի…

Ես այսօր առավոտյան գնում էի աշխատանքի, սակայն մեծ խցանում էր, ինչպես որ լինում է կենտրոնում՝ հիմնականում առավոտյան ժամերին:

Հանկարծ տեսա, որ կողքիս կանգնած մեքենայի վարորդը հարվածեց կնոջն այնպես, որ խեղճը գլխով հարվածեց ապակուն: Հետո շրջվեց հետև և հարվածեց մոտ 5-6 տարեկան տղայի դեմքին: Խցանման մեջ…այդ ժամին…ամեն ինչ այնքան արագ եղավ:

Похожее изображение

Չնայած վտանգին՝ ես փոխեցի գիծը և կարողացա տեղավորվել նրանց հետևում: Սկսեցի գնալ նրանց հետևից: Ընթացքում նաև ոստիկանություն զանգեցի և պատմեցի այն, ինչ տեսել եմ:

Ես մոտ 15-16 կիլոմետր քշեցի նրանց հետևից, հետո տեսա, որ վարորդը կանգ առավ բնակելի շենքի մոտ: Ես նույնպես կանգնեցի, բայց քիչ այն կողմ: Ամուսինները իջան և մտան շենք, իսկ երեխան մնաց մեքենայի մեջ:Ես նորից զանգեցի ոստիկանություն, տվեցի հասցեն և վազեցի նրանց մեքենայի մոտ: Խեղճ երեխայի քթից արյուն էր գալիս, կծկվել և վախից նայում էր մի կետի, նույնիսկ չէր արտասվում:

Բացեցի դուռը. տեսնեմ՝ երեխան ամբողջ մարմնով դողում է: Բարեբախտաբար, ոստիկանները շուտ եկան: Ես ցուցմունք տվեցի, նկարագրեցի անամոթ տղամարդուն: Թողեցի իմ հեռախոսահամարը, որ անհրաժեշտության դեպքում ինձ կարողանան կանչել: Այլևս չէի կարող սպասել, արդեն ուշացել էի աշխատանքից:

Ոստիկանները խոստացան, որ պատկան մարմինները լրջորեն կզբաղվեն այս ընտանիքի հարցով, բանը կարող է հասնել նրան, որ հորը գուցե և զրկեն ծնողական իրավունքից, եթե պարզվի, որ նմանատիպ դեպքեր էլի են եղել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика