Մեր հարսանիքի հերթական տարեդարձի օրը որոշեցի ամուսնուս անակնկալ անել ու գնալ նրա գրասենյակ․ Չգիտեի, որ ինձ է անա-
կնկալ սպասում, չիմացա, թե այնտեղից ինչպես եմ տուն հասել․․․Այսօր մեր ամուսնության տարեդարձն է։Ես սիրում եմ նման օրերին
հաճելի անակնկալներով ուրախացնել ամուսնուս։ Այս անգամ էլ որոշեցի անակնկալ մատուցել նրան:
Առավոտյան ամուսինս արագ ցնցուղ ընդունեց, իր համար թունդ սուրճ եփեց և, սենդվիչով խոր տիկ ուտելուց հետո, գնաց աշխա-
տանքի։ Ես արդեն մտածել էի, թե ինչ անա կնկալ եմ անելու նրան: Մտա խոհանոց, պատրաստեցի նրա սիրելի կարկանդակները, և
սիրելի աղցանը: Գեղեցիկ փաթեթավորեցի ու տեղավորեցի պայուսակիս մեջ: Հետո գնացի մեր ննջարան, հագա ամուսնուս նվիրած
գեղեցիկ զգեստը ու գնացի ամուսնուս գրասենյակ:

Շուտով ընդմիջման ժամն էր:Ներս մտա կամացուկ, ներսում մարդ չկար: Առաջացա, նստեցի ու նկատեցի, որ հեռախոսը սեղանին
է՝ նշանակում է, հեռու չի գնացել: Այդ պահին հեռախոսին հաղորդագրություն եկավ: Ընդհանրապես սովորություն չունեմ ստուգել
ամուսնուս հեռախոսը, բայց այս անգամ բացեցի և կարդացի.
Երեկոյան, ժամը 7-ին:
Հաղորդագրությունը ուղարկողի անունը գրանցված էր Լանա անունով: Ես լուռ դուրս եկա գրասենյակից ու գնացի տուն: Շոկի մեջ
էի, ինչպես կարող էր ամուսինս ինձ հետ այդպես վարվել: Արցունքները հոսում էին աչքերիցս գետի պես: Երեկոյան ամուսինս վերա-
դարձավ տուն, իսկ ես անկողնու վրա պառկած լալիս էի:
-Ի՞նչ է պատահել,-վազեց կնոջ մոտ:
-Դու ինձ դավաճանում ես։ Ես ատում եմ: Ես երբեք քեզ չեմ ների: Ես քո գրասենյակում էի և տեսա այդ անիծյալ հաղորդագրությու-
նը: Գնա այդ Լանայի մոտ, չեմ ուզում քեզ տեսնել:
-Լավ լսիր, ես քեզ երբեք ոչ մեկի հետ չեմ դավաճանել: Ես սիրում եմ քեզ,-ասաց ամուսինս

-Չեմ հավատում.
-Թույլ տուր ավարտեմ միտքս,-զայրացած փակելով բերանս ասաց ամուսինս
-Լանան իմ քույրն է՝ Սվետլանան։ Քրոջս խնդրեցի մեր հարսանիքի տարեդարձի կապակցությամբ ռեստորանում մեզ համար սեղան
պատվիրել։ Ինչպե՞ս կարող էիր այդպես մտածել իմ մասին, հիմար:
Ես շոկի ենթարկվեցի, չգիտեի ինչ ասեմ: Ամուսինը էլ ավելի ամուր գրկեց, նրբորեն համբուրեց ինձ ու ասաց.
-Մենք ուշանում ենք: Սեղանը պատվիրված է յոթին, իսկ հիմա ժամը վեցն անց կես է:
