Ամուսինս գյուղից է, նա ունի մոտ 300 բարեկամ: Երբ մենք որոշեցինք ամուսնանալ, սկսեցինք գումար կուտակել հարսանիքի համար:
Սակայն թաքցրեցինք այդ փաստը բոլոր բարեկամներից: Սպասվող միջոցառման մասին գիտեին միայն մեր ընտանիքները:
Ամուսնուս ընտանիքում այսպես է ընդունված. կազմակերպում են շատ մեծ և շքեղ հարսանիք, նշում են 2-3 օր, սակայն հյուրերը բոլորն էլ հասարակ մարդիկ են, ով ինչ կարողանում նվիրում է. մեկը՝ մի պարկ կարտոֆիլ, մյուսը սեփական ձեռքերով պատրաստած ծաղկամաններ…Իսկ հարսանիքից հետո մնում է միայն վարկ, որը հետո տարիներով են մարում:
Իսկ մենք այդպես չէինք ուզում, և դրա համար էլ որոշեցինք, որ հարսանիքը կլինի շատ փոքր, ներկա կլինեն 12-15 հոգի, իսկ հետո կմեկնենք հանգստի:
Այդպես էլ արեցինք. առավոտյան օրինականացրեցինք մեր հարաբերությունները, վերցրեցինք տեղեկանքը, մի քանի ժամ անցկացրեցինք սրճարանում՝ մեր ծնողների և ամենամտերիմների հետ, իսկ գիշերը մեկնեցինք հանգստի:
Այժմ ամուսնուս բարեկամները ատում են ինձ. ամեն հանդիպման ժամանակ նրանք երեսով են տալիս, որ իրենց չենք հրավիրել, ինձ չեն բարևում և անտեսում են, երբ հանդիպում ենք սկեսուրիս տանը:Հիմա սկեսուրս էլ է սկսել նմանատիպ խոսակցություններ, ասում է, որ ամոթով մնացին, հանգստի գնալու փոխարեն պիտի հարսանիք անեինք:
Բայց մի՞թե մենք սխալ ենք, եթե ցանկացանք մեր գումարը ծախսել մեր հաճույքի համար, այլ ոչ թե հարյուրավոր բարեկամների կերակրելու:
Չէ որ մեր հարսանիքը՝ մեր օրն է, մեր տոնը, այլ ոչ թե նրանց: