Դարեր շարունակ մեղրը եղել է քաղցրի խորհրդանիշ: Բացի այդ, այն հայտնի է որպես բնական բուժիչ միջոց:Մեղրը բարձացնում է էներգիայի մակարդակը
Մեղրն էներգիայի անթերի աղբյուր է: Ցանկալի է օրը սկսել մեղր ուտելուց:Լավագույն էներգետիկ ըմպելիք կստանաք, եթե 1 ճ.գ. մեղր խառնեք 300գ ջրի հետ և խմեք:
Մեղրը կազատի ստամոքսում դիսկոմֆորտից
Օգտագործելով մեղր՝ կարելի է ազատվել սրտխառնոցից: Դրանով կարելի է բուժել ստամոքսի ցավերը, ազատվել գազերից և պահպանել աղիների առողջությունը:
Բնական քնաբեր
Մեղրն ապահովում է ավելի առողջ և խորը քուն: Քնելուց առաջ 1ճ.գ. մեղր կերեք, արդյունքում ավելի արագ կքնեք:Մեղրը նիհարելու համար
Եթե հրաժարվեք շաքարավազից՝ ի օգուտ մեղրի, ապա կկրճատեք օգտագործվող կալորիաների քանակը՝ առանց քաղցրից հրաժարվելու:
ՄԵղրը լավացնում է իմունիտետը
Մեղրը պարունակում է հակաբակտերիալ միացություններ և հակաօքսիդանտներ, որոնք թույլ են տալիս կանխարգելել բազմաթիվ հիվանդությունների առաջացում: Այն ավելի կայուն է դարձնում օրգանիզմը՝ վիրուսային և բակտերիալ ինֆեկցիաների նկատմամբ:
Մեղրը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
Հետազոտությունները ցույց են տվել, որ մեղրի օգտագործումը նվազեցնում է վատ խոլեստերինի պարունակությունև: Եթե ավելացնեք նաև դարչին, ապա արդյունքն ավելի լավը կլինի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։