Ձեռքերի և հոդերի ցավը կարող է առաջացած լինել տարբեր գործոնների ազդեցությունից: Մարդկանց մեծամասնությունը ցավ զգալու դեպքում սկսում է դեղամիջոցներ ընդունել, սակայն նույնիսկ արդյունքի հասնելու դեպքում միևնույնն է, այդ կերպ մենք վնասում ենք օրգանիզմին:
Ներկայացնում ենք քրքումից պատրաստված զարմանալի տնական միջոց, որը կօգնի վերացնել ձեռքերի և հոդերի ցավը՝ բնական և արդյունավետ ճանապարհով:Ինչ է պետք անել՝ ձեռքերի ցավերի դեմ պայքարելու համար
Անհրաժեշտ է.
2ճ.գ. քրքում
1ճ.գ. կոկոսի յուղ
1թ.գ. մեղր
5ճ.գ. մաքուր ջուր
Պատրաստման եղանակ.
Բոլոր բաղադրիչները լցնել կոնտեյների մեջ և խառնել՝ մինչ միասեռ խառնուրդ ստանալը:
Կիրառման եղանակ.
Քսել խառնուրդը անմիջապես խնդրահարույց հատվածներին, շփել շրջանաձև շարժումներով, թողնել 10 րոպե և լվանալ գոլ ջրով:
Քրքումը վաղ ժամանակներից օգտագործվել է ցավը և բորբքումները բուժելու նպատակով: Բացի այդ, այն օգտագործվում է որպես վերերիկամներում կորտիզոնի արտադրման խթանիչ՝ արագ վերացնելով ձեռքերի և հոդերի բորբոքումներն ու ցավը:
Քրքումն ունի նաև հակաօքսիդանտ հատկություններ, որոնք օգնում են ամրացնել իմունային համակարգը, այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է ազատվել տոքսիններից՝ դրանց կուտակումից և օրգանիզմին մեծ վնաս հասնելուց խուսափելու համար:
Պետք է հաշվի առնել, որ այս տնական միջոցի օգտագործումը պիտի ուղեկցվի հավասարակշռված դիետայով և ֆիզիկական ակտիվությամբ, նաև պետք է շատ ջուր խմել:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։