Այս դիմակն իսկական հայտնագործություն է: Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝
— 0.5 թեյի գդալ դոնդող (желатин) — 1 ճաշի գդալ կաթ — 0.5 հաբ ակտիվ ածուխ — կոշտ վրձին
Ածուխի հաբը մանրացնում ենք, վրան ավելացնում ենք դոնդողը և կաթը:

Սկզբում կոշտ վրձինով մաքրում ենք պրոբլեմատիկ հատվածները, այնուհետ պատրաստի զանգվածը քսում ենք դեմքին, թողնում 10-15 րոպե:
Հանում ենք դիմակի շերտը և դեմքը լվանում միայն սառը ջրով:
