Մայրամուտից հետո երկրի վրա սկսում է իշխել խավարը, որն այնքան խորհրդավոր է ու առեղծվածային: Մեր մեծերն ասում են, որ կան որոշ տնային գործեր, որոնք չի կարելի անել մայրամուտից հետո՝ անհաջողությունից խուսափեու համար: Կան մարդիկ, որոնք անտեսում են, չեն հավատում , դա որակելով որպես սնահավատություն, սակայն բոլորն էլ ցանկանում են հեռու մնալ անհաջողություններից: Մայրամուտից հետո չի կարելի — Աղբը տանից դուրս հանել; Դա աղքատություն է բերում:
— Զբաղվել տան մաքրությամբ:Մեր նախնիները կարծում էին, որ դա անհաջողություն և ֆինանսական կորուստներ է բերում: Չի կարելի մայրամուտին հատակ լվանալ, դա տանից վանում է սերն ու համերաշխությունը: — Կտրել մազերը և եղունգենրը, սափրվել; Դա կարող է անձնական կյանքում անհաջողություններ բերել: — Նայել հայելուն: Մեր նախնիները կարծում էին, որ հայելու մեջ նայելով մութ ժամանակ, նշանակում է հյուրեր կանչել այն աշխարհից, հնարավոր է հոգիները հյուր գան: — Պարտքով գումար տալ:

Դա կարող է հանգեցնել խոշոր ֆինանսական կորուստների: Իսկ մութ ժամանակ գումար պարտք վերցնելով, մարդը կարող է տևական ժամանակ մնալ պարտքերի մեջ: Ընդհանրապես խորհուրդ չի տրվում գիշերով տանից գումար հանել: — Կեղտոտված սպասք թողնել: Դա կարող է հանգեցել դրամական կորուստների, սննդի անբավարության:
Ընդհանրապես կեղտոտված սպասքը դա անհարգալից վերաբերմունք է տան պահապանի՝ դոմովոյի նկատմամբ: Իսկ եթե վերջինս վիրավորվի տանտերերից և սկսի վրեժ լուծել, ապա տանտերերն աչք չեն բացի դժվարություններից: — Դանակը թողնել սեղանին: Դա կարող է հանգեցնել վեճերի, հիվանդությունների: Այս սովորույթները փոխանցվում են սերնդեսերունդ: Հավատալ թե ոչ, դա յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել: Այնուամենայնիվ մեզանից յուրաքանչյուրն ուզում է իր տունը տեսնել բարեկեցիկ, ընտանիքը համերաշխ ու ապահովված, ուստի դժվար չէ հետևել այս սովորույթներին:
