Ես աշխատում եմ շատ թանկարժեք ռեստորանում: Մի օր գնացի հարևանությամբ գտնվող շքեղ գեղեցկության սրահ՝ մազերս ներկելու և հարդարելու:
Այնտեղ տեսա երկու կանանց, ովքեր հաճախ են գալիս մեր ռեստորան:
—Բարև ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնել:
—Դու այն մատուցողուհին չե՞ս, որ աշխատում է կողքի ռեստորանում:
—Այո, ինչպե՞ս եք:
—Չեմ կարծում, որ քո մակարդակի մարդիկ կարող են իրենց թույլ տալ օգտվել այստեղի ծառայություններից:
—Ի՞նչ…-չէի հասկանում, թե նա ինչ է խոսում:
Դիմելով իմ վարսավիրին՝ կինը շարունակեց.
—Սիրելիս, գիտես, որ հաճախորդդ մատուցողուհի է:
Գուցե համոզվեիք, որ նա վճարունակ է, և նոր կատարեիր աշխատանքդ:
Վարսավիրս դժգոհ հայացք գցեց կնոջ վրա և նույնիսկ չպատասխանեց նրան:
Ինձ համար ցավալի էին կնոջ այդ խոսքերը, սկսզբում որոշել էի լռել, բայց հասկացա, որ նրան պետք է տեղը դնել.
—Գիտեք, տիկին: Ես ռեստորանում եմ աշխատում միայն նրա համար, որ չեմ ուզում վատնել իմ ազատ ժամանակը դատարկ զբաղմունքների վրա:
Ես լավագույն ԲՈՒՀ-ում եմ սովորում: Իսկ եթե ձեզ հետաքրքիր է, բավականին ապահովված ընտանիքից եմ: Ի դեպ, ձեր ամուսինը շաբաթական երկու անգամ գալիս է մեր ռեստորան և գանգատվում, որ իր կինն իրեն հանգիստ չի տալիս: Հիմա ես հասկանում եմ նրան…և խղճում ձեզ: