Մաքուր և ձյունաճերմակ խոհանոցային սրբիչների պահպանումը.

Բոլորին ծանոթ է խոհանոցային սրբիչների խնդիրը: Դրանք շուտ են կեղտոտվում, ծածկվում են յուղոտ լաքաներով և չափազանց դժվար են լվացվում:

Առաջարկում ենք միջոցներ, որոնց դեպքում ժամերով եռացնելու և տարբեր նյութեր ավելացնելու կարիք չկա, քանի որ դա երկար գործընթաց է, իսկ արդյունքն էլ լավագույնը չէ:Ահա խոհանոցային սրբիչները լվանալու մեթոդներ, որոնք իսկապես աշխատում են:

Սպիտակեցում աղի միջոցով.

ում՝ աղի օգնությամբ5լ ջրի մեջ լուծել 5ճ.գ. աղ: Մեջը թրջել սրբիչները՝ թողնելով 1-2 ժամ, իսկ հետո ուղղակի լվանալ ձեռքով կամ լվացքի մեքենայով:

Սպիտակեցում՝ անուշադրի սպիրտի օգնությամբ

3լ ջրի մեջ լուծել 200մլ անուշադրի սպիրտ: Սրբիչները դնել մեջը, թողնել 1,5-2 ժամ և հետո լվանալ:

Սպիտակեցում՝ սիլիկատային սոսինձի օգնությամբ

Վերցնել 1/4 կտոր տնտեսական օճառ, 1ճ.գ. սիլիկատային սոսինձ և լուծել 5լ ջրի մեջ: Դրանից հետո եռացնել 40 րոպե և լվանալ ձեռքով կամ լվացքի մեքենայով:

Սպիտակեցում՝ ջրածնի պերօքսիդի օգնությամբ

Պետք է թրջել սրբիչները ջրածնի պերօքսիդի մեջ 40 րոպեով և վերջում էլ լվանալ:

Սրբիչներն այս մեթոդներով լվանալուց հետո կլինեն նորի պես, իսկ դուք էլ ստիպված չեք լինի մեծ գումարներ ծախսել լվացող միջոցների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика