Մարդ ինչքան պիտի բանակից հեռու լինի, որ այդպիսի հիմարություն թույլ տա․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «5-րդ ալիք»-ի եթերում հարցազրույցի ժամանակ նշեց, որ պա-տերազմի ժամանակ ամենակոպիտ սխալն այն է եղել, որ 3-րդ օրը դադարեցվել է համալրումը կանոնավոր բա-նակին՝ անցում կատարելով ջոկատային համակարգին. «Դա խայտառակություն էր: Ես այդ ժամանակ Ղարա-բաղում էի, ես տեսնում էի, որ մի բան էն չի, բայց ես միայն վերջերս իմացա, որ դա վարչապետի որոշումն է եղել:

Մենք 92-94 թթ. պատերազմը հաղթել ենք այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում էինք կատարել կանոնավոր բանակին: 27 տարի անց ինչպիսի մտածելակերպ պիտի ունենա գերագույն գլխավոր հը-րամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ: Մարդ ինչքան հեռու պիտի լինի բանա-կից, անվտանգային հարցերից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն նման ճակատագրական պահին»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика