Այսօր բոլորս էլ տան պայմաններում ճնշում չափելու հնարավորություն ունենք, բավական է ընդամենը գնել տոնոմետր: Սարքը ճշգ
րիտ պատասխան է տալիս, սակայն ձեր կողմից արված որոշ սխալներ կարող են հանգեցնել սխալ չափման:Ահա թե ինչպես է պետք
չափել ճնշումը՝ հստակ արդյունք ստանալու համար.
- չափելուց առաջ 5 րոպե հանգիստը՝ պարտադիր պայման է
- չափելուց կես ժամ առաջ զերծ մնացեք ծխելուց, սուրճ, կոլա խմելուց ( կոֆեին պարունակող ըմպելիքներից)
- նստեք՝ հենվելով աթոռին
- ձեռքը թուլացրեք և անշարժ դրեք սեղանին
- հետևեք, որ ձեռքին ամրացրած պարկը գտնվի սրտի մակարդակին հավասար
- ոտքերն ուղիղ դրեք հատակին
- ճնշումը չափլու պահին միզապարկը պիտի դատարկ լինի
- հագուստը չպետք է սեղմի ձեռքը
- մի չափեք ճնշումը մի անգամից 2-3անգամ, մինչ հաջորդ չափելը հարկավր է սպասել առնվազն 7-10 րոպե:
Ապրեք առողջ