Կարծում ենք, շերտավոր խմորի այս տարբերակը ձեզ նույնպես դուր կգա, այն արդեն հասցրել են փորձել բազմաթիվ խոհարարներ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
ալյուր՝ 600գ
աղ՝ 1թ․գ․
սոդա՝ 1թ․գ․
շաքարավազ՝ 1թ․գ․
կիտրոնաթթու՝ 1/3թ․գ․
ջուր՝ 320մլ
ձիթայուղ (ձեթն այս դեպքում հարմար չէ)
Պատրաստման եղանակ․
Սկզբում ձիթայուղը 30 րոպեով ուղարկել սառնարանը, որպիսի այն մի քիչ խտանա։Ալյուրը խառնել սոդայի, շաքարավազի, աղի, կիտրոնթթվի հետ:
Քիչ-քիչ ավելացնել ջուրը, և սկսել խմոր հունցել։ Հնարավոր է, որ նշված քանակից ավել կամ պակաս ջուր պետք լինի․ պիտի ստացվի փափուկ և էլաստիկ խմոր։Խմորը փաթաթել սննդային տոպրակով և թողնել, որ 20 րոպե հանգստանա։ Նորից հունցել և որքան հնարավոր է բարակ գրտնակել։
Խմորին ձիթայուղ քսել, կտրել 2 մասի, շերտերը դնել մեկը մյուսի վրա՝ ձիթայուղով պատված մասը թողնելով վերևում։Խմորը փաթաթել ռուլետի պես՝ սննդային տոպրակի օգնությամբ և 15 րոպե պահել սառցարանում։Վերջ, խմորը պատրաստ է օգտագործման։ Վերցրեք շերտերից մեկը և պատրաստեք ձեր սիրելի թխվածքներից մեկը՝ օգտագործելով ցանկացած միջուկ։