Եթե ցանկանում եք երիտասարդնացնել մաշկը, ապա պարտադիր չէ շտապել բոտեքսի օգնությանը դիմելու: Պարզվում է՝ օսլան կարող է փոխարինել բոտեքսին: Օսլայով դիմակ մաշկի երիտասարդեցման համար: Վերցնել մեկ ճաշի գդալ կարտոֆիլի օսլան, խառնել կես բաժակ ջրի մեջ և տեղափոխել կաթսայի մեջ:
Այնուհետև ավելացնել 500 մլ եռացող ջուր և եփել այնքան մինչ զանգվածը թանձրանա: Ավելացնել հինգ ճաշի գդալ գազարի քամած հյութ և մեկ ճաշի գդալ թթվասեր:
Ստացված խառնուրդը մանրակրկիտ խառնելուց հետո բարակ շերտով տարածել դեմքին և թողնել 20-25 րոպե:
Դեմքը լվալ գոլ ջրով, որից հետո սնուցող քսուք օգտագործել: Մնացած զանգվածը պահել սառնարանում և օգտագործել երեք օրվա ընթացքում: