Ձեր ձեռքով պատրաստվող այս կրեմը կարող է փոխարինել գեղեցկության սրահներում առաջարկվող ցանկացած երիտասարդացնող միջոցի և պրոցեդուրայի:
Բաղադրիչներ
1 ճաշի գալ մեղր
1 թեյի գդալ վազելին
1-2 կաթիլ յոդ
1 ճաշի գդալ գերչակի յուղ
Պատրաստման եղանակը
Ապակե տարայի մեջ լցնել մեղրը ավելացնել յոդը, լավ խառնել, այնուհետև ավելացնել գերչակի յուղը և վազելինը:
Լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Պահել մութ և սառը տեղում:
Կիրառման եղանակը
Կրեմը մերսող շարժումներով քսել դեմքին բարակ շերտով և թողնել 15-ից 60 րոպե: Որքան երկար մնա, այնքան ավելի լավ ազդեցություն կգործի:
Քսելուց առաջ պետք է խառնել:
Այս կրեմը մաշկը դարձնում է էլաստիկ: Սնում է մաշկը օգտակար տարրերով:
Դեմքը ստանում է թարմ տեսք: Այս կրեմն ունի սպիտակեցնող հատկություն: