Մանկապարտեզի դայակը ննջասենյակում օգնում էր երեխաներից մեկին հագնել կոշիկներ․․․Կինը մի կերպ զսպելով բարկությունը՝
հարցրեց։ Այ քեզ երեխա․․․Մանկապարետզում դայակ ն օգնում էր երեխաներից մեկին՝ հագնել կոշիկ ները: Երեխ ան օգնո ւթ
յուն խնդրեց, և դայակը հասկացավ, թե ինչու:
Չնայած բոլոր ջանքերին՝ կինը չէր կարողանում հագցնել կիսաճտքավոր կոշիկը:Երբ վերջապես գործն իրականացվեց, երկուսն էլ
շնչակտուր եղան, հանկարծ փոքրիկ տղան ասաց.

-Դուք սխալ եք հագցր ել կոշիկս, սա մյուս ոտքինս էր:
Դայակը նայեց կոշիկներին, և այո, նա իրավացի էր: Կոշիկը հանելը ավելի հեշտ էր, քան հագցնելը: Կինը պահպանեց հանգստութ-
յունը, և գրեթե նույն դժվարությամբ հագցրեց կոշիկը աջ ոտքին:Հետո երեխան ասաց.
-Գիտեք, սրանք իմ կոշիկները չեն:
Դայակը մի կերպ փակեց բերանը, որ չբարկանա, և հանգիստ ձայնով ասաց.
-Ինչու՞ ինձ ավելի շուտ չէիր ասե՞լ:
Դայակը կրկին չարչարվելով հանեց կոշիկները, երբ տղան ասաց.

-Սրանք իմ ավագ եղբոր կոշիկներն են: Մայրիկս է ստիպել, որ հագնեմ:
Դայակը չգիտեր՝ լացել թե ծիծաղել: Վերջապես հա գցրեց կոշիկները և ասաց.
-Լավ, իսկ որտե՞ղ են ձեռնոցներդ:
Երեխան ասաց.
-Ես դրանք իմ կոշիկների մեջ եմ դրել…
