Մայրս ուզում էր, որ հայուհու հետ ամուսնանամ, այդ պատճառով էլ գործեց իր կյանքի մեծագույն մեղքը․․․իմ վրեժը շատ չուշացավ
Այն, ինչ արեց մայրս, ներում չունի: Նա մանկուց ինձ ասել էր, որ ցանկանում է, որ ես հայ աղջկա հետ ամուսնանամ: Մենք ապրում
էինք Ռուսաստանում, այնպես որ դա ավելի կարևոր էր, քան կլիներ այն դեպքում, երբ մենք ապրեինք Հայաստանում:Երբ ես դարձա
29 տարեկան, առաջին անգամ լուրջ սիրահարվեցի: Բայց իմ ընտրյալը հայ չէր:

Նա թաթար էր, մի շատ գեղեցիկ, խելացի ու առաքինի աղջիկ, ում հետ ծանոթացել էի համալ սարանում: Նրա ընտանիքը նույնպես
շատ լավն էր, նրանք ինձ շատ էին սիրում:Սա կայն մայրս հենց սկզբից դեմ եղավ:Գյուլ նարան՝ սիրածս աղջիկը,այդ օրը պետք է ծա-
նոթանար մորս հետ: Ես ի սկզբանե չէի ուզում, որ այդ հանդիպումը տեղի ունենար,քանի որ կարծում էի,որ դեռ ժամանակ էր պետք,
որ մայրս հաշտվեր այն մտքի հետ, որ Գյուլնարան էր իմ ճակատագիրը:
Սակայն Գյուլնարան ինքը ցանկացավ հանդիպել մորս հետ՝ ասելով, որ այդպես կկոտրվի սառույցը:Այդ հանդիպումից հետո ես այլևս
Գյուլնարային չտեսա: Ոչ, նա չմահացավ, բայց նրա հայրն ու եղբայրները այլևս չթողեցին, որ ես մոտենամ նրան: Մայրս հանդիպման
ժամանակ հրել էր Գյուլնարային, վերջինս էլ ընկել էր սառույցի վրա ու կորցրել այն երեխային, որը արդեն կրում էր կրծքի տակ:

Մայրս ինձնից ներողություն չխնդրեց: Նա Հայաստանից մի աղջիկ գտավ, որի ընտանիքը քաղքենի մի երևույթնորի հավաքածու էր:
Նրան միայն հետաքրքրում էր բարեհաջող ամուսնացնել իրենց աղջկան: Ես ամուսնացա այդ աղջկա հետ առանց նույնիսկ նրա հետ
երկու բառ փոխանակելու: Մայրս դա նույնպես նորմալ էր համարում: Նա կարծում էր, որ իր լավ գնահատականն ու կարծիքը բավա-
կան են:
Հարսանիքի խնջույքից ես հեռացա: Ընտանիքս,կնոջս ընտանիքը հրապարակապ խայտառակ եղան:Ես լքեցի հարսին հենց հարսա-
նիքի օրը,ու բոլորն իմացան իմ ու Գյուլնարայի պատմությունը:Հիմա ես ապրում եմ Եվրոպայում:Կապ պահում եմ միայն փոքր քրոջս
հետ: Ես մայր չունեմ:
