Մայրս մի օր ուղղակի դուրս եկավ տանից ու այլևս չվերադարձավ․ Չգիտեմ ներեմ նրան թե՞․․․Միայն գիտեմ, որ հայրս էլ իր մեղավո-
րությունը ուներ։Մի քանի տարի առաջ ունեի շատ լավ ընատնիք:Հայրս ուներ իր փոքր բիզնեսը, բավականին մեծ գումար էր աշխա-
տում, մայրս իրավաբան էր: Սակայն ամեն ինչ մի օրում փլուզվեց… Հորս ընկերները նրան մի օր տարան պոկեր-ակումբ: Հենց այդ
գիշեր նա այնտեղ թողեց իր ամբողջ ամսվա աշխատած գումարը:

Նա եկավ տուն միայն առավոտյան, ասաց, որ զղջում է արածի համար և այլևս նման կերպ չի վարվի: Մայրս չբարդացրեց իրավիճա-
կը, պարզապես նրան տարավ քնելու: Այդ ամիսը դժվարությամբ ապրեցինք մորս աշխատավարձով:Կարծում էինք, որ դա սխալ էր,
որ էլ չի կրկնվի: Բայց մենք սխալվում էինք: Կազինոներ, դրույքներն, ազարտային խաղեր…այդ ամենը դարձավ հորս ապրելակերպը:
Եվ որպես կանոն, մի օր մեր դուռը թակեցին երկու տղամարդիկ՝ մոտ 2 մետր հասակով, նրանք խոստացան կորցնել ինձ, եթե հայրս
չտա պարտքերը:
Երեկոյան պատմեցի հորս տեղի ունեցածի մասին, իսկ նա իմ առաջ ծնկի իջավ և սկսեց ներողություն խնդրել:Մայրս մի կերպ էր
հասցնում աշխատել՝ մեզ պահելու և պարտքերը տալու համար, ես ինքս էլ տարբեր աշխատանքներ էի կատարում, որ ինչ-որ կերպ
օգնեմ մորս:Որոշ ժամանակ անց հայրս շատ ոգևորված և ուրախ եկավ տուն, ասաց, որ խոշոր գումար է շահել: Մենք թեթևացած
շունչ քաշեցինք, վերջապես կարող էինք փակել պարտքերը և հանգիստ ապրել…բայց նույն գիշերը հայրս պարտվեց ամբողջ գու-
մարը…

Դրանից հետո նա սկսեց գողանալ մորս աշխատավարձը, վաճառեց նրա զարդերը…մի գեղեցիկ օր էլ մայրս աշխատանքից հետո
ուղղակի տուն չեկավ…Մենք զանգեցինք բոլոր ծանոթներին, ընկերներին. նա ուղղակի անհետացել էր:Գիշերներն արթնանում էի
հորս լացի ձայնից, նա օրեր շարունակ խմում և արտասվում էր, իսկ ես նրան ատում էի դրա համար: Միայն մի լավ բան կար. նա
այլևս չէր խաղում:
3 ամիս անց զանգեցին ոստիկանությունից և հայտնեցին, որ մայրս գտնվել է, նա ինքն էր ներկայացել բաժին: Անկեղծ ասած, չէի ու-
զում տեսնել նրան: Երկար մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնացի այնտեղ: Մայրս անդադար ներողություն էր խնդրում, ա-սաց,
որ այլևս չէր դիմանում սպառնալիքներին և հորս արածներին, ստիպված է եղել հեռանալ քաղաքից և այնտեղ աշխատել:Հիմա ար-
դեն երկար ժամանակ է անցել, մորս վերջապես կարողացա ներել: Բայց մինչև մտածում եմ այն օրերի մասին, երբ համարում էի, որ
այրս ինչ-որ տեղ մահացած պառկած է…
