Մայրը 30 տարի անց գտել է դստերը, ում թաքցրել էին ծնվելուց անմիջապես հետո…

Թինա Բեժերանոն ընդամենը 17 տարեկան էր, երբ իմացավ, որ հղի է: Երիտասարդ և անփորձ աղջիկը կանգնել էր փաստի առաջ: Ծնողները դեմ էին վաղ տարիքում հղիությանը:

Նրանք ամենասկզբում հյատնել էին, որ թույլ կտան ծննդաբերել, սակայն երեխային չեն պահի իրենց ընտանիքում: Թինան հույս ուներ, որ կկարողանա փոխել նրանց որոշումը:Երբ ծնվեց երեխան, Թինայի մայրն ասաց, որ նորածին աղջիկը մահացել է լույս աշխարհ գալուց 15 րոպե անց: Թինայի համար դա մեծ դժբախտություն էր:

Սակայն տարիների ընթացքում կինը սովորեց ապրել այդ վշտի հետ: Նա կրթություն ստացավ, լավ աշխատանք գտավ, ամուսնացավ: Իր ամուսնուն Թինան պատմեց ճշմարտությունը: Այդ ժամանակվանից նրանք միշտ տոնում էին փոքրիկի ծննդյան օրը…

Մի օր էլ Թինայի դուռը թակեց 30 ամյա աղջիկ, ով հայտնեց, որ գուցե, և իր աղջիկն է: Դրան հավատալը դժվար էր: Բայց Քրիստին ողջ կյանքում փնտրել է իր մորը, և արդյունքում հասել է Թինայի մոտ:ԴՆԹ անալիզի արդյունքում պարզվեց, որ Քրիստին իսկապես Թինայի աղջիկն է: Ինչպես պարզ դարձավ, աղջիկը հիվանդ չէր և չէր մահացել ծնվելուց հետո. այդ ամենը Թինայի մոր դաժան սուտն էր:

Թինայի ամուսինը Քրիստիին ընդունեց հարազատ դստեր պես: Պարզվեց, որ ինքն արդեն տատիկ է, քանի որ աղջիկը երեխա ուներ: Այժմ ընտանիքի անդամները միասին են և նրանք այլևս երբեք չեն բաժանվի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика