Մայրը թողել էր երեխային փողոցում նստարանին նստած և գնացել նոր կյանք սկսելու…

Մայրս ու հայրս միմյանց շատ էին սիրում, հայրիկս լավ աշխատանք ուներ, իսկ ես ամբողջ ժամանակ մայրիկիս հետ տանն էի: Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ էր, մինչ հայրիկիս ընկերությունը չփակվեց, նա այլ գործ գտավ, սակայն սկսեց ավելի քիչ գումար վաստակել:

Դա ահավոր դուր չէր գալիս մորս:Մի օր էլ հայրս իմացավ, որ մայրիկս իրեն դավաճանում է. սարսափելի սկանդալից հետո նրանք ամուսնալուծվեցին:

Ես շատ էի կարոտում աշխարհի ամենալավ հայրիկին, սակայն մայրիկս անդադար խրատ էր տալիս, որ այս ամենը հենց նրա պատճառով է:

Մի օր էլ մայրս ասաց, որ մենք գնալու ենք շատ լավ տեղ, ասաց, որ խաղալիքներ չվերցնեմ, քանի որ այնտեղ ամեն ինչ կա: Մենք գնացինք կայարան, մայրս տոմսեր գնեց, դրանից հետո մենք շրջեցինք ողջ քաղաքում, նստեցինք ինչ-որ շենքի մոտ:

Մայրիկս ասաց, որ խելոք նստեմ և սպասեմ, մինչ ինքն ինձ համար պաղպաղակ կգնի:Ես սպասում էի մայրիկիս, արդեն գիշեր էր, իսկ նա դեռ չէր եկել: Ես շատ էի վախենում, բայց և ոչ մեկից օգնություն չէի խնդրում, քանի որ չէի ուզում բարկացնել մայրիկիս:

Երբ արթնացա, անծանոթ վայրում էի, մաքուր անկողնու մեջ: Սկզբում կարծեցի, թե մայրիկս եկել է հետևիցս, վեր կացա և դուրս վազեցի սենյակից: Սակայն…խոհանոցում նստած էր հայրիկս և մի անծանոթ կին:Այդպես ես մնացի հորս տանը: Ժամանակի ընթացքում նրա կնոջը սկսեցի մայրիկ անվանել, սիրեցի փոքր եղբորս:

Հորս ու նոր մորս շնորհիվ ավարտեցի դպրոցը, համալսարանը, լավ աշխատանք գտա: Մի օր էլ տուն վերադառնալիս շքամուտքի մոտ ինձ մի կին դիմավորեց: Չնայած նրան, որ այդքան տարիներ էին անցել, ես ճանաչեցի նրան. մայրս էր…

Ես կանգնած նայում էի նրան, հիշեցի, թե ինչպես էր նա ինձ հորս դեմ տրամադրում, ինչպես ինձ թողեց նստարանին և հեռացավ…

Ես նրան ասացի, որ ես նրան չեմ ուզում տեսնել, և որ այլևս չգա, վազեցի տուն և գրկեցի ծնողներիս, հարազատ ծնողներիս…

Ընտանիքս ամենաթանկն է այս կյանքում, իսկ այդ կնոջ մասին այլևս ոչինչ չեմ ուզում իմանալ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика