Մայրը երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ. Լսելով նորածին երեխայի ձայնը նա կոմայից դուրս եկավ…

Մայրը դուրս է եկել կոմայից, երբ լսել է իր նորածին երեխայի լացը։

Լուսանկարում երջանիկ ընտանիքը լիարժեք է, սակայն նրանց կյանքում շատ դժվար շրջան է եղել:Կեսարյան հատման ժամանակ Շելլի Կոուլն ընկել է կոմայի մեջ և երեխայի ծնվելուց հետո մի շաբաթ շարունակում էր մնալ անգիտակից վիճակում:

Բժիշկները կարծում էին, որ կինն այդպես էլ չի արթնանա, սակայն բուժքույրներից մեկը հրաշալի միտք էր առաջարկել:Էշլի Մանու անունով բուժքույրը ենթադրեց, որ մոր և նորածին դստեր անմիջական կոնտակտը կարող է ուշքի բերել կնոջը: – Մենք այդ մեթոդի կողմնակիցներն ենք:

Համարում ենք, որ դա օգտակար է և մոր, և երեխայի համար, համենայն դեպս, այս միջոցը ոչ մի վնաս չի կարող հասցնել,-պատմել է Էշլի Մանուն:Բուժքույրը նորածին երեխային՝ Ռայլենին դրեց  կոմայի մեջ գտնվող մոր կրծքին: Երբ երեխան սկսեց արտասվել, կնոջ օրգանների աշխատանքն ակտիվացավ:

Մի շաբաթ անց կինն արդեն կարողանում էր ամուր պահել երեխային: Այս լուսանկարն արված է դեպքից մի տարի անց, այստեղ մայրն ու դուստրն արդեն առողջ են:

– Դա այն լացն էր, որ փրկեց կնոջս և ստիպեց նրան պայքարել,-ասում է երջանիկ ամուսինն ու հայրը:

Նյութի աղբյուր՝ Bavnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика