Մայրը երեխայի քթին քսեց այս դեղը և պառկեցրեց քնելու. Առավոտյան հայտնաբերեց նրա անկենդան մարմինը…

Այս պատմությունը սարսափեցնում է, քանի որ տվյալ դեղամիջոցը շատ տարածված է և մենք բոլորս էլ այն հաճախ ենք օգտագործում:

Թվում է, թե սովորական անվնաս դեղամիջոց է, արդյունավետ է ջերմության, հարբուխի և մրսածության ժամանակ:

Խոսքը «Վիկս Ակտիվ» բալզամի մասին է: Սակայն այս դեպքը կստիպի ձեզ մտածել՝ նախքան այն օգտագործելը: 

Այս կինը կիսվել է իր պատմությամբ, որպիսի ուրիշ ծնողներ չանցնեն ամենասարսափելիի միջով, չզգան այն, ինչ ինքն է զգացել:

Կինն աշխատանքից տուն է վերադարձել և մտել 2 ամյա որդու սենյակ:

Երբ համբուրել է նրան, զգացել է, որ երեխան ջերմություն ունի: Մայրը կարծել է, թե սովորական մրսածություն է, հիշել է մրսածության դեմ պարզ դեղամիջոցի մասին: Նա քսել է այն փոքրիկի կրծքավանդակին, մեջքին և վերևի շրթունքին, որպիսի երեխան հնագիստ շնչի: Փաթաթել է երեխային և պառկել նրա կողքին:

Կինը շատ հոգնած լինելով՝ արագ քնել էր: Սակայն երբ արթնացել էր մի քանի ժամ անց, հայտնաբերել էր, որ երեխան չի շնչում: Կինը շտապել էր հիվանդանոց, սակայն արդեն ուշ էր…

Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ երեխան մահացել է շնչուղիների բորբոքումից, որն առաջացել էր հայտնի բալզամի բաղադրության մեջ պարունակվող կամֆորայի պատճառով:

Բանն այն է, որ կամֆորան օգտակար է մեծերի համար, բայց փոքրիկների մոտ այն մեծացնում է լորձի արտադրումը՝  60%-ով, լորձը կուտակվում է և դժվարացնում շնչառությունը:Ուշադիր եղեք՝ նախքան որևէ դեղամիջոց օգտագործելը:

Այս կինը չէր նկատել տուփի վրայի նշումը, որ մինչև 3 տարեկան երեխաների դեպքում դրա օգտագործումը հակացուցված է:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика