Գիտե՞ք արդյոք, որ դուք կարող եք ունենալ ուժեղ, փայլող և առողջ մազեր այս բնական միջոցի շնորհիվ։ Այսօր այս նյութում մենք ուզում ենք ներկայացնել ձեզ մի բնական բաղադրատոմս, որը կարող է վերացնել չորությունը, թեփը, ինչպես նաև կկանխի մազաթափությունը։ Այս բաղադրատոմսը շատ հեշտ է պատրաստվում և ամենակարևորը՝ պատրաստվում է տնային պայմաններում։ Դրանից բացի՝ այն էժան է և 100%-ով բնական և անվտանգ ձեր մազերի համար։ Այս ժողովրդական միջոցը տալիս է հիանալի արդյունքներ շատ կարճ ժամանակում։
Բաղադրիչներ՝ 2 ձու, 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 1 ճաշի գդալ մեղր,
Պատրաստումը՝
1. Խառնեք մեղրը և ձիթապտղի յուղը կաթսայի մեջ։
2. Դրեք խառնուրդը միկրոալիքային վառարանում և թողեք 30 վայրկյան միջին ջերմաստիճանի տակ։
3. Սառեցրեք տաք խառնուրդը և ավելացրեք 2 ձուն աստիճանաբար։
4. Հարեք խառնուրդը պատառաքաղով, որպեսզի բաղադրիչները լավ խառնեք։ Կիրառումը՝ 1. Բաժանեք մազերը 4 մասի, հետո քսեք խառնուրդը գլխամաշկին և մերսեք զգուշորեն, որպեսզի վերացնեք չոր մաշկը։
2. Թողեք գործի 30 րոպեի ընթացքում և փորձեք սանրել խառնուրդը մազերի արմատների ուղղությամբ։
3. Այնուհետև լվացեք մազերը տաք ջրով, ինչպես սովորաբար եք անում։ Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: