Յուրատեսակ աղցան,որը կդառնա Ձեր տոնական սեղանի զարդը․հեշտ և մատչելի
«Ամանորյա անտառ» աղցանի մեջ մայոնեզի փոխարեն կարելի է օգտագործել բնական յոգուրտ,իսկ մի քանի պճեղ սխտորը յուրահատուկ համ կտա:
Բաղադրատոմս
400գ. հավի միս
2 հատ լոլիկ
150-200գ. պանիր
250գ. կոնսերվացված շամպինյոններ
1 հատ սոխ
2-3 պճեղ սխտոր
մայոնեզ ըստ ցանկության
աղ,պղպեղ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը շատ հեշտ է և պարզ,մնում է փորձեք․․․
Պատրաստման եղանակ
Եփել հավի միսը,հանել արջանակի միջից,հովացնել,մանր կտրատել:
Մարինացված շամպինյոնները կտրատել, լոլիկները նույնպես քառակուսիներով կտրատել:
Սոխը կտրատել,վրան լցնել եռացրած ջուր,հոսող ջրով լվանալ դառնությունից ազատվելու համար:Պանիրը քերել:
Միացնել բոլոր բաղադրիչները,ավելացնել ճզմած սխտոր,մայոնեզ, աղ,պղպեղ և խառնել:
Նախքան մատուցելը այն պետք է սառեցնել!