Երբ որևէ մեկը մեր անձին վիրավորանք է հասցնում, մենք անմիջապես ցանկանում ենք նրան տեղը դնել և նույն ձևով պատասխանել:
Սակայն այդպես դուք <<ընկնում եք >>: Դա չէ վրեժի լավագույն տարբերակը :Վրեժխնդիր լինելու լավագույն ձևն այն է, երբ սկսում ես աշխատել ինքդ քեզ վրա։ Մոռացիր այդ անձին ինչ որ վատ բան անելու մասին։
Թող, որ դա Աստված անի կամ էլ ինչպես ասում են թող դա արվի կարմայի կողմից։ Միայն կենտրոնացիր ավելի լավը դառնալու մտքի վրա։Լավագույն վրեժն այն է, երբ կարողանում ես բաց թողնել․ բաց թողնել նշանակում է ազատագրվել։
Դա ցույց է տալիս քո հավատը Աստծո ու Տիեզերքի հանդեպ։ Երբեմն մենք վատ կարծիք ենք ունենում ինքներս մեր մասին։
Երբեմն մենք այնքան վատ կարծիք ենք ունենում մեր մասին, որը կարող է խանգարել մեր
երջանկությանը կամ էլ ավելի շատ մեր դեմ տրամադրել այն մարդկանց, ովքեր իսկապես չեն գնահատում ու չեն սիրում մեզ։
Բայց երբ կարողանում ես բաց թողնել իրավիճակները կամ այն մարդկանց, որոնք բարդացնում են կյանքդ, դա նշանակում է, որ արդեն հասել ես ինքդ քո հանդեպ սիրո անհրաժեշտ մակարդակին։
Հավատացեք, որ Դուք հենց այնտեղ եք, որտեղ պետք է լինեք։
Կենտրոնացեք այն լավագույնի վրա, ինչ ունեք և մի ատեք ինքներդ Ձեզ այն բանի համար, որ չեք ապրում այն կյանքը, որ կցանկանայիք ապրել։Լավագույն վրեժն այն է, երբ կարողանում ես լինել գոհ ու երջանիկ, եթե անգամ ամեն ինչ քո դեմ է։
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն