Հրաշք միջոց. Ինչպես օգտագործել կիտրոնը՝ բշտիկներից, դեմքի բծերից ազատվելու և փայլուն մաշկ ունենալու համար

Շատ մարդիկ են գանգատվում, որ իրենց մաշկը գունատ է և չորացած։ Սակայն գրեթե բոլոր խնդիրները կարելի է լուծել բնական միջոցների օգնությամբ։

Ահա լավագույն բնական միջոցներից երեքը, որոնք կարող եք պատրաստել տան պայմաններում։Փոքր տարայի մեջ մի քիչ կիտրոնի հյութ քամեք։ Դրա մեջ թաթախեք բամբակե սկավառակը և քսեք այն հատվածում, որտեղ բշտիկներ կան։

Թողեք 2-3 րոպե։ Կիտրոնի հյութը կսկսի չորացնել։ Դրանից հետո լվացեք ջրով և սրբեք փափուկ սրբիչով։ Այս բուժումը կարող եք իրականացնել օրական 2 անգամ։

Մի քանի կտոր կիտրոնը մանրացնել և քսել դեմքին։ Այսպիսով կստացվի հզոր դիմակ։

Սպասեք 2-3 րոպե, իսկ հետո լվացեք գոլ ջրով։

Կիտրոնով և սպիտակուցով դիմակ

Վերցրեք 1 ձու, առանձնացրեք սպիտակուցը։ Սպիտակուցը միացրեք 2ճ․գ․ կիտրոնի հյութի հետ, լավ հարեք։ Խառնուրդը բաժանեք 3 մասի։

Մի մասը քսեք դեմքին, սպասեք որոշ ժամանակ, մինչ այն կչորանա, այնուհետև քսեք մյուս մասը։ Կրկին սպասելուց հետո՝ քսեք մնացած զանգվածը։

Մի քանի րոպե անց լավ լվացեք դեմքը գոլ ջրով և զգուշորեն չորացրեք փափուկ սրբիչով։

Եղեք առողջ և գեղեցիկ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика