The Beijing News-ի հավաստմամբ՝ Չինաստանում երեխան ծնվել է ծնողների մահից 4 տարի անց: Երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը:Չինաստանում զույգն իր սաղմը սառեցրել է դեռ 2013թ., որպեսզի արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենա:
Սակայն որոշ ժամանակ անց ամուսինները մահացել են ավտովթարի ժամանակ:Մահացած ամուսինների ծնողները դժբախտ պատահարից հետո դիմում են դատարան, որպեսզի կարողանան օգտագործել իրենց երեխաների սաղմը:
3 տարի անց ծնողների սաղմը տեղափոխել են Լաոս, որտեղ արհեստական բեղմնավորումը թույլատրված է:Ժամանակի ընթացքում գտնվել է նաև փոխնակ մայրը: Փոխնակ մայրը երեխային ունեցավ Չինաստանում, ուր եկել էր տուրիստական վիզայով:
Այսպես լույս աշխարհ եկավ փոքրիկը: Նրան անվանել են Ծյանծին: Երեխային դաստիարակելու են մահացածների ծնողները: Վերջիններս ԴՆԹ-ի թեստ են հանձնել, որպեսզի ապացուցեն, որ ազգակից են: