Հրաշալի և խելացի միջոց, կոշիկը մաքուր և թարմ պահելու համար…

Կոշիկի վրա գումար խնայելը ճիշտ չէ: Իհարկե, շատ գումար դրա վրա ծախսելիս ցանկանում եք, որ այն ինչքան հնարավոր է երկար ծառայի: Ավելի լավ է մի քանի տարի նույն, սակայն որակյալ կոշիկը հագնել, քան փոխել ամեն տարի նոր, բայց էժանագին, անորակը գնել: Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք, թե ինչպես հոգ տանել կոշիկի նոր զույգի մասին առանց հատուկ միջոցների: 1. Վերադարձնել տակացուների ճերմակությունը Ատամի մածուկն օգտակար է ոչ միայն ատամների համար, այլ, օրինակ, սպորտային կոշիկների, որոնք անհրաժեշտ է ճերմակեցնել:

Վերցրեք ատամի հին խոզանակը և դրա վրա մի քիչ մածուկ ավելացրեք, այնուհետև դրանով մաքրեք կոշիկը: 2. Ինչպես մաքրել կաշվե կոշիկը Կաշվե կոշիկների համար հարմար է բժշկական սպիրտի օգտագործումը: Դրանից վաճառում են դեղատներում, սակայն ուշադրություն դարձրեք՝ Ձեզ անհրաժեշտ է ոչ թե էթանոլ, այլ իզոպրոպանոլ (վաճառողները երբեմն շփոթում են): Եթե կոշիկի վրա հետքեր են հայտնվել, ուղղակի սպիրտի մեջ թաթախված բամբակով մաքրեք այն և կես ժամ հանգիստ թողեք: 3. Ինչպես թարմ պահել կոշիկները Քնելուց առաջ կոշիկի մեջ մի փոքր սոդա լցրեք և այդպես թողեք ողջ գիշեր:

Առավոտյան մաքրեք այն։ Կերակրի սոդան կլանում է բոլոր տհաճ հոտերը: 4. Եղունգի խարտոցի հատկությունները Կեղտոտ հետքերը զամշե կոշիկների վրայից կարելի է հեշտությամբ հեռացնել եղունգների խարտոցի օգնությամբ: Լավագույն արդյունք ստանալու համար ամենասկզբում խոնավ շորով ինչքան հնարավոր է մաքրեք կեղտը, այնուհետև խարտոցը շփեք այդ հատվածին: Շատ ուժեղ հարկավոր չէ մաքրել: 5. Քացախի լուծույթը՝ կոշիկների համար Իր թթվային հատկությունների շնորհիվ քացախի լուծույթը ոչ միայն օգնում է վերացնել տհաճ հոտերը, այլ նաև չեզոքացնում է ճանապարհային կուտակված աղերը: 1/3 բաժակ քացախը լուծեք 1 լ ջրում և որևէ կտոր թրջեք ստացված հեղուկով:

Մաքրեք կոշիկներն այդ կտորով, մի քանի ժամ հանգիստ թողեք, ապա նորից մաքրեք, սակայն այս անգամ արդեն մաքուր, թաց անձեռոցիկով: Այնուհետև չորացրեք կոշիկը: 6. Ինչպես վերադարձնել լաքապատ կոշիկների փայլը Այս դեպքում Ձեզ կօգնի վազելինը: Քերծվածքներից և այլ մանր թերություններից ազատվելու համար դրանով մաքրեք կոշիկի համապատասխան հատվածը: 7. Վարսակի ալյուրը՝ զամշե կոշիկների հետքերի դեմ Յուղի հետքերը, որոնք հաճախ հայտնվում են զամշե կոշիկների վրա, հեշտությամբ մաքրվում են վարսակի ալյուրի միջոցով: Մի քիչ ալյուր վերցրեք, լցրեք հետքի վրա և թողեք կես ժամ: Այնուհետև ուղղակի մաքրեք ալյուրը որևէ կտորի օգնությամբ: 8. Լայնացնում ենք կոշիկները վարսահարդարիչի օգնությամբ:

Որպեսզի կոշիկներն ավելի հարմար դառնան և իդեալական կերպով համապատասխանեն Ձեր ոտքին, հարկավոր է միայն հաստ գուլպաներ և վարսահարդարիչ: Հագեք գուլպաները, կոշիկները, ապա վարսահարդարիչով տաքացրեք այն: 9. Լայնացնում ենք կոշիկները սառնախցիկում Շատ փոքր կոշիկը լայնացնելու ևս մեկ միջոց, սակայն այս անգամ օգտագործում ենք ոչ թե տաքությունը, այլ ընդհակառակը՝ սառնությունը: Հարկավոր է երկու փակվող փաթեթիկների մեջ ջուր լցնել և դնել կոշիկի գուլպայի մեջ:

Թողեք փաթեթներով կոշիկները ողջ գիշեր և առավոտյան թողեք, որ սառույցն իր բնական եղանակով հալվի 20 րոպեի ընթացքում: 10. Իրար կպցրեք մատները, եթե բարձրակրունկ կոշիկ եք հագնելու Տարօրինակ է հնչում, սակայն կանայք գիտեն, որ բարձրակրունկներ կրելիս հաճախ մեր ոտքերը կարծես դեֆորմացվում են: Չէի՞ք ցանկանա ոտքը հարմարավետ տեղավորել կոշիկի մեջ և այլևս ոչ մի ցավ չզգալ: Կօգնի հասարակ պլաստիրը: Իհարկե, այս մեթոդը չարաշահել պետք չէ, սակայն այն հաճախ կարող է ուղղակի փրկել Ձեզ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика