Բնական միջոցները լավագույնն են առողջության հետ կապված խնդիրների դեպքում: Դրանք միշտ էլ ավելի անվտանգ են ու մատչելի:Սոխը հրաշք մթերք է, որը պայքարում է մի շարք քրոնիկ խնդիրների դեմ:
Ահա դրանք.
Սոխի հյութը արդյունավետ է հազի դեմ, բայց հազիվ թե հավանեք դրա համն ու հոտը: Իսկ եթե մի կտոր սոխ տեղադրեք ականջի մեջ, դրա հյութը միեւնույնն է կհասնի արյան մեջ ու կազատի հազից:Սոխը իջեցնում է ջերմությունը: Հատկապես երեխաների դեպքում, մի կտոր սոխ թաթախեք քացախի մեջ եւ դրեք ականջը, ինչպես նաեւ քացախով սոխի շրջանակները դրեք ոտնաթաթի տակ գուլպաների մեջ:
Ցնցումների մե՞ջ եք: Եթե սկսում եք մրսել ու դողալ, պարզապես կերեք մեկ գլուխ թարմ սոխ: Աստիճանաբար կտաքանաք:Գլխացավ ու ականջացավ: Մի կտոր սոխ ականջի մեջ ու ցավերը կնահանջեն: Միգրենի ժամանակ կարող եք թողել սոխն ականջի մեջ ամբողջ գիշեր:
Մաշկի վրայի ճաքերի ու կտրվածքների դեպքում դրեք սոխ ու փաթաթեք:
Սպին քիչ տեսանելի կդառնա, եթե հաճախակի քսեք դրան սոխ:
Սոխը ազատում է ինֆեկցիաներից: Պատրաստեք սոխի մածուկ: Կաթը տաքացրեք, լցրեք այն սպիտակ հացի հաստ կտորի վրա, սոխը քսեք հացին, տրորեք մինչեւ դառնա մածուկի նման, դրեք վերքին, կապեք: Թողեք 2 ժամ:
Այրվածքներ: Արեւային այրվածքների վրա մի քանի րոպե դրեք սոխի շրջանակ, ապա քսեք ձվի սպիտակուց, ցավը կանցնի, հետքեր չեն մնա:
Մեղվի խայթոցի տեղում սոխ քսեք, այն թույլ չի տա այտուցը մեծանա, կքաշի թույնն ու կլավացնի վերքը: