Հրաշալի միջոց, որի օգնությամբ աճում եմ մազերը…

Ներկայացնում ենք բնական շամպուն, որը վերականգնում է մազերը: Մի քանի անգամ օգտագործելուց հետո մազերը կամրանան, ավելի փայլուն կդառնան, այլևս չեն թափվի: Բաղադրիչները՝ 2 ամպուլա վիտամին В AD, 30 մլ ջրային լուծույթ (մեկ սրվակ) Գերչակի յուղ՝ 50 մլ Պանտենոլ՝ 100 մլ Եղինջի էքստրակտ՝ 30 մլ

Պատրաստումը՝ Բաղադրիչները խառնեք ցանկացած շամպունի: Օգտագործումը՝ Այն լավ խառնեք օգտագործելուց առաջ: Անհրաժեշտ քանակ լցրեք ափի մեջ, հետո այն ներմերսեք մազերին, մի քանի րոպե գլխամաշկը մերսեք, այն թողեք մի քիչ և ողողեք: Դրանից հետո պետք չէ կոնդիցիոներ կամ դիմակ օգտագործել:

Ուշադրություն դարձրեք, որ չափազանց չոր մազերի դեպքում պետք է օգտագործեք եղինջի էքստրակտի շշի միայն կեսը, քանի որ այն կարող է լրացուցիչ չորացնել մազերը: Մի քանի ամիս անց մազաթափությունն ամբողջովին կդադարի, կվերականգնվի մազերի փայլը, թեթևությունը և կենսունակությունը: Ուժեղ մազաթափության դեպքում նաև եղինջի թեյ խմեք, վերահսկեք արյան վիճակը, քանի որ դրա պատճառը կարող է երկաթի պակասը լինել, նաև հորմոնալ վիճակը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика