Հրաշալի լուր՝ զինվորների և նրանց ընտանիքների համար. նրանք այսուհետ կազատվեն…

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ ծառայության ընթացքում գույքահարկից կազատվեն ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները:

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից կազատվեն նաև ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած’ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք’ հասարակական և արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40 միլիոն դրամը և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը:

Սահմանված արտոնությունների իրավունքը կդադարի զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակն է ապահովել գույքահարկի արտոնություններից օգտվող զինծառայողների կողմից սահմանված իրավունքի իրացման անխոչընդոտ գործընթացը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика