Նարինջը ոչ միայն հյութալի ու համեղ միրգ է, այլև վիտամին С-ի հարուստ աղբյուր:Մեր օրգանիզմն այդ վիտամինի կարիքն ունի հատկապես գրիպով ու մրսածությամբ հիվանդ ժամանակ:
Կոճապղպեղը դրական ազդեցություն է գործում մարսողական տրակտի վրա, ինչպես նաև չափազանց համեղ է դարձնում թեյը:Իմունիտետի բարձրացման համար մի քիչ կոճապղպեղ ավելացրեք ձեր ամենօրյա սննդակարգում:
Նարնջի ու կոճապղպեղի համադրությունն առողջության հզոր լիցք է տալիս ամբողջ օրգանիզմին, ավելին՝ այն նաև շատ համեղ է:
Բաղադրությունը (2 չափաբաժին)
- 2 միջին չափի մաքրված նարինջ
- 1,25 սմ թարմ մաքրված կոճապղպեղ
- 1/4 ավոկադո
- 3 բաժակ հազարի հյութ
- 1 բաժակ նուշի կաթ կամ ցանկացած այլ ընկույզի հյութ
- Սառույց
Ինչպես պատրաստել
Բաղադրիչները միասին հարել բլենդերում: Երկրորդ չափաբաժինը կարող եք ինչ-որ մեկին հյուրասիրել կամ պահել կոնտեյներում 24 ժամ:
Առողջ եղեք