Հրաշագործ ռեհանը, որի մասին դուք դեռ չգիտեք…

Մեզ մոտ ռեհանը հիմնականում օգտագործվում է որպես սննդի մեջ օգտագործվող համեմունք, սակայն քչերին է հայտնի, որ ռեհանն ունի բուժիչ հատկություններ։

Այն չափազանց օգտակար է աղիների և լյարդի դիսկոմֆորտի ժամանակ, օգնում է նաև էպիլեպասիայի և ասթմայի դեպքում։Ռեհանը համարվում կերակրող մայրերի համար արդյունավետ միջոց։Ահա թե ինչպես կարելի է կիրառել ռեհանը․

Օտիտ

2ճ․գ․ ռեհանի վրա լցնել 0,5լ եռման ջուր, թույլ կրակի վրա հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել, թրմել 10 րոպե։ Խմել այնքան ժամանակ, մինչ կանցնի ականջի ցավը։

Կոնյուկտիվիտ

1ճ․գ․ չոր բույսի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր։ Թրմել՝ մինչ սառելը։ Օրական մի քանի անգամ դրանով մաքրել աչքերը։

Մաշկի քոր

2ճ․գ․ չոր ռեհանի 0,5լ եռման ջուր լցնել, թրմել 2 ժամ, քամել։ Խմել օրվա ընթացքում։

Նյարդային լարվածություն

1ճ․գ․ չոր կանաչու վրա 1 բաժակ եռման ջուր լցնել, թրմել, խմել օրական 2 անգամից ոչ ավել։

Հակացուցումներ

Ռեհանը ոչ միշտ է անվտանգ։ Այն ունի հակացուցումներ․ չի կարելի օգտագործել հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, գլխուղեղի հիվանդությունների ժամանակ։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։

Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика