Բնությունը կենդանակերպի այս նշանի կանանց հմայք և կանացիություն է պարգևել։ Նրանք սիրում են գեղեցիկ իրեր, փարթամ ծաղկեփնջեր և թանկ նվերներ։ Իրենց տղամարդուն նրանք կարող են սնանկացնել, սակայն տղամարդիկ, միևնույն է, պաշտում են նրանց։
Այս բնութագրով կանայք կարող են միայն Ցուլի նշանի տակ ծնված լինել։ Հենց Ցուլերի մասին է կպատմենք այսօր։Ցուլ կնոջ մեջ համադրվում են բոլոր այն որակները, որոնք ուժեղ տղամարդիկ փնտրում են կնոջ մեջ։
Նա զարմանալիորեն հանգիստ է, զուսպ, բայց կարող է հունից դուրս գալ։ Դա նրա հարաբերությունները տղամարդու հետ բավական հետաքրքիր է դարձնում։Ցուլը շատ խելացի է, և դա դուր է գալիս տղամարդկանց։
Նա, ում բախտ կվիճակվի ընտրել որպես կյանքի ուղեկից Ցուլ կնոջը, որպես պարգև անբասիր կյանքի ընկեր կստանա, որը չի հիասթափեցնի նրան ո՛չ անկողնում, ո՛չ կյանքում։ Զարմանալի է, բայց Ցուլ կանանց տղամարդիկ միշտ հավատարիմ են մնում՝ չնայած նրա բարդ բնավորությանը։ Եվ նա ինքն էլ զարմանալիորեն հավատարիմ և նվիրված կին է։