Իզուր չէ, որ հնդկաձավարը ստացել է ձավարեղենի «թագուհի» անվանումը: Հնդկաձավարը լինում է գոլորշահարված և կանաչ: Կանաչ գույնը պայմանավորված է ջերմամշակում անցած չլինելու փաստով, հետևաբար, այս տեսակում օգտակար նյութերն ավելի շատ են պահպանված, քան շագանակագույն տեսակի մեջ:
Որպեսզի կանաչ հնդկաձավարն էլ ավելի օգտակար դառնա, այն պետք է ծլեցնել օգտագործումից առաջ:Դրա համար պետք է մինիմում ջանքեր և համբերություն՝ 14-48 ժամ:
Ձեզ անհրաժեշտ կլինի
ապակե կամ էմալապատ սպասք,
կանաչ հնդկաձավար,
ֆիլտրված ջուր,
թանզիֆ:
Ինչ անել
Նախ լավ լվանալ հնդկաձավարը: Լավ լվացված հնկաձավարի վրա լցնել ֆիլտրված ջուրը, որպեսզի ջուրն ամբողջովին ծածկի հնդկաձավարը 2սմ-ով:
Թողնել 2-3 ժամ:
Օգնում է նվազեցնել քաշը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը,
ամրապնդում է իմունային համակարգը, լավացնում է մարսողությունը,
լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը,
ամրապնդում է նյարդային համակարգը: