Մեր ընտանեկան ավանդույթն է Հին Նոր Տարուն այս տորթը թխելը: Որքան պարզ է և արագ, այդքան էլ համեղ և փափուկ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
խմորի համար.
- 150գ փափկած մարգարին
- 230գ թթվասեր
- 2 բաժակ ալյուր
Խառնել բոլոր բաղադրիչները, խմոր հունցել: Բաժանել 6 մասի: Յուրաքանչյուր մասը գրտնակել բարակ, կորժեր թխել: Թողնել, որ սառեն:
Կրեմի համար անհրաժեշտ է.
- 1 տուփ եփած խտացրած կաթ
- 200գ կարագ
Հարել կարագը, ավելացնել խտացրած կաթն ու շարունակել հարել:Յուրաքանչյուր կորժին կրեմ քսել, ցանկության դեպքում ջնարակ կամ հալած շոկոլադ լցնել:
Բարի ախորժակ: