Հինգ տարի շարունակ երազել ենք երեխա ունենալու մասին, իսկ հիմա ամուսինս անգամ․․․

Կես տարի առաջ ծնվեց առաջնեկս։ Հավատս չի գալիս, որ այդքան կարճ ժամանակահատվածում կյանքս ան-տանելի դարձավ։Ես ու ամուսինս երազում էինք երեխա ունենալու մասին։ Հղիությունս ոչ թե ուղղակի ցանկալի էր, այլ շատ երկար սպացված։ 5 տարի պահանջվեց, մինչ կարողանամ հղիանալ։

Սակայն երեխայիս ծնվելուց հետո ամուսինս անճանաչելիորեն փոխվեց։ Նա ընդհանրապես ինձ չի օգնում, այլ միայն նախատում ու նեղացնում է։Վերջերս բաժակը պատահաբար ընկավ ձեռքիցս ու կոտրվեց։ Ոչ մեկին ոչինչ չեղավ, ոչ ոք չվնասվեց։ Սակայն ամուսնուս համար վեճ սարքելու լավ առիթ էր։ Նա մինչև երեկո խրատներ էր տալիս ու հիշեցնում բաժակի մասին։

Մի քանի օր առաջ էլ առավոտյան սուրճիս հետ կերա տանը եղած վերջին կոնֆետը։ Ու ամուսինս ինձ համար պատիժ մտածեց․ 3 օր առհասարակ չզբաղվել երեխայի հետ։ Իսկ երբ խնդրեցի մնալ որդու հետ, որ կարողա-նամ ընթրել, նա զարմացավ, մի՞թե չեմ կշտացել այն կոնֆետով․․․

Ամուսինս չափից ավել խնայող է դարձել։ Եթե երկար եմ լողանում, սկսում է թակել դուռը։ Թույլ չի տալիս, որ տուն հրավիրեմ ընկերուհիներիս, քանի որ պիտի նրանց ինչ-որ բան հյուրասիրեմ։Ամուսինս այլ մարդ է դարձել՝ անտարբեր ու անհոգի։ Սովորական օրերին տուն է գալիս 9-ից ոչ շուտ, հանգստյան օրերին քնում է մինչև կեսօր, հետո գնում մարզասրահ, ընկերների հետ հանդիպման։

Էլ ուժ չունեմ․․․ ինչպես մարդ կարող էր այդքան կտրուկ փոխվել․․․Բաժանվել դեռ չեմ կարող։ Չնայած, որ աշ-խատում եմ տանից, բայց բավարար եկամուտ չունեմ, որ կարողանամ տուն վարձել ու հոգալ մեր բոլոր ծախ-սերը։Ամուսինս էլ գումար չի տալիս, ասում է, որ պետության կողմից տրվող ամսական նպաստը բավարար է երեխա-յի համար։ Իրականում այդ գումարով միայն կես ամսվա տակդիր եմ գնում և վերջ։

Չգիտեմ, ինչպես վարվել։ Երբեք չէի մտածի, որ կհայտնվեմ նման իրավիճակում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика