Հետաքրքիր մարդ են էս կանայք, վիճում ես հետները՝ դժգոհ են, չես վիճում՝ դժգոհ են․․․Կինս ասաց, որ բաժանվում է ինձանից, որովհետև երբեք իր հետ չեմ վիճում

Հետաքրքիր մարդ են էս կանայք, վիճում ես հետները՝ դժգոհ են, չես վիճում՝ դժգոհ են․․․Կինս ասաց, որ բաժանվում է ինձանից, ո-
րովհետև երբեք իր հետ չեմ վիճում։Արաբական Միացյալ Էմիրություններում կինն ամուսնությունից 1 տարի անց որոշել է ամուսնա-
լուծվել այն պատճառով, որ ամուսինը «չափ ազանց շատ» է սիրում իրեն և երբեք չի վիճում իր հետ, գրում է Oddity Central-ը:

Կինը,որն ամուսնությունը լուծարելու խնդրանքով դատարան է դիմել,իր որոշումը պարզաբանել է այն փաստով, որ ամուսնու չափա-
զանց շատ սերն ու ուշադրությունը «խեղդում» են իրեն: Նա դժգոհել է այն բանից, որ ամուսինը մեկ տարվա համատեղ կյանքի ըն-
թացքում ոչ մի անգամ չի վիճել իր հետ և անգամ օգնել է իրեն տնային գործ երում, ինչը, կնոջ խոսքով, դժոխային է:

«Ես երազում եմ, որ մեր միջև գեթ մեկ անգամ տարաձայնություններ ծագեն, սակայն իմ ռոմանտիկ ամուսնու դեպքում դա անհնար
է թվում, նա միշտ ներում և ինձ նվերներով է ողողում: Ինձ իրական տարաձայնություն է հարկավոր,անգամ վեճ, միայն թե ոչ այսպի-
սի հանդարտ, հնազանդ կյանք»,- դժգոհել է կինը:

Նախնական դատական նիստի ժամանակ կնոջ ամուսինը խոստովանել է, որ ամեն ինչ արել է կնոջը հաճոյանալու համար, քանի որ
իր միակ նպատակը «կատարյալ ամուսին» լինելն է եղել, ինչը, սակայն, հենց կնոջ դժգոհության պատճառն է դարձել:«Արդարացի չէ
ամուսնության մասին դատել ընդամենը մեկ տարի անց: Բոլորն էլ կարող են սովորել իրենց սխալներից»,- ասել է տղամարդը:

Հուրախություն ամուսնու՝ դատարանը հետաձգել է գործի լսումները՝ կողմերին համաձայնության գալու ժամանակ տալով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика