Արաբական Միացյալ Էմիրություններում կինն ամուսնությունից 1 տարի անց որոշել է ամուսնալուծվել այն պատճառով, որ ամուսինը «չափազանց շատ» է սիրում իրեն և երբեք չի վիճում իր հետ, գրում է Oddity Central-ը:Կինը, որն ամուսնությունը լուծարելու խնդրանքով դատարան է դիմել, իր որոշումը պարզաբանել է այն փաստով, որ ամուսնու չափազանց շատ սերն ու ուշադրությունը «խեղդում» են իրեն:
Նա դժգոհել է այն բանից, որ ամուսինը մեկ տարվա համատեղ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի վիճել իր հետ և անգամ օգնել է իրեն տնային գործերում, ինչը, կնոջ խոսքով, դժոխային է:«Ես երազում եմ, որ մեր միջև գեթ մեկ անգամ տարաձայնություններ ծագեն, սակայն իմ ռոմանտիկ ամուսնու դեպքում դա անհնար է թվում, նա միշտ ներում և ինձ նվերներով է ողողում:
Ինձ իրական տարաձայնություն է հարկավոր, անգամ վեճ, միայն թե ոչ այսպիսի հանդարտ, հնազանդ կյանք»,- դժգոհել է կինը:Նախնական դատական նիստի ժամանակ կնոջ ամուսինը խոստովանել է, որ ամեն ինչ արել է կնոջը հաճոյանալու համար, քանի որ իր միակ նպատակը «կատարյալ ամուսին» լինելն է եղել, ինչը, սակայն, հենց կնոջ դժգոհության պատճառն է դարձել:
«Արդարացի չէ ամուսնության մասին դատել ընդամենը մեկ տարի անց: Բոլորն էլ կարող են սովորել իրենց սխալներից»,- ասել է տղամարդը:Հուրախություն ամուսնու՝ դատարանը հետաձգել է գործի լսումները՝ կողմերին համաձայնության գալու ժամանակ տալով: