Հարևանուհիս կարիքավոր բազմազավակ կին է, բայց չնայած դրան հրաժարվում է աշխատել ու ապահովել իր երեխաներին․ Պատճառը գլխումս ուղղակի չի տեղավորվում․․․

Հարևանուհիս կարիքավոր բազմազավակ կին է, բայց չնայած դրան հրաժարվում է աշխատել ու ապահովել իր երեխաներին․ Պատ-
ճառը գլխումս ուղղակի չի տեղավորվում․․․Ես ունեմ հարևանուհի, նա բազմազավակ մայր է:Կինն ունի 5 երեխա, շուտով կծնվի վեց-
երորդը:

Նրանք շատ աղքատ են ապրում,հարևանուհիս հաճախ է գալիս մեր տուն՝ որևէ բան խնդրելու,հիմնականում հագուստ կամ սնունդ:
Հարևանները ըմբռնումով են մոտենում կնոջը՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը:Պարզ է, որ 5 երեխա մեծացնելն այնքան էլ հեշտ
չէ: Բոլորս էլ փորձում ենք նրանց որոշ չափով օգնել, բայց չենք էլ պատրաստվում օտար ընտանիքի լիարժեք կերակրել և ամեն ինչով
ապահովել:

Մի օր էլ այդ բազմազավակ մայրը հայտնեց ինձ, որ մթերքը, որը ես իրենց պարբերաբար տալիս եմ, արդեն հոգնեցրել է, և առաջար-
կեց այսուհետ միայն գումար տամ:Ես ուղղակի ցնցված էի նման խոսքերից: Բարկանալով՝ ասացի, որ այլևս ոչ սնունդ կտամ, ոչ էլ
գումար:Նա միանգամից սկսեց վիրավորել ինձ, ասաց, որ ես անսիրտ եմ,իմ երեխաներին միայն թանկարժեք հագուստ եմ գնում, իսկ
նրա երեխաներին կտրում մի կտոր հացից:

Այդ օրվանից ես դադարեցի նրանց նույնիսկ բարևել:Որոշ ժամանակ անց հանդիպեցի մեր հարևանուհիներից մեկին և նա մի երկու
բան պատմեց բազմազավակ կնոջ մասին:Պարզվեց, որ այդ կինն ամուսնացել է վաղ տարիքում: Ամուսինը նրան շատ է սիրել, երե-
խա են ունեցել: Սակայն որոշ ժամանակ անց ամուսինն իմացել է, որ մինչ ինքը աշխատանքի է գնում, կինն ուրիշ տղամարդկանց է
տուն բերում:

Ամուսնալուծվելուց հետո կինը սկսել է տարբեր տղամարդկանցից երեխաներ ունենալ,սակայն այդպես էլ ոչ ոք չի ամուսնացել հետը:
Այժմ նա պետությունից բավարար գումար է ստանում ապրելու համար, սակայն շարունակում է աջուձախ օգնություն խնդրել, քանի
որ դա իր համար սովորական ապրելակերպ է:

Նա երբեք չի աշխատել, հետևաբար չի էլ գնահատում ուրիշի աշխատածը: Հարևանուհիս նաև ասաց, որ կնոջ համար հարմար աշ-
խա-տանք է եղել, սակայն վերջինս հայտնել է, որ չի պատրաստվում աշխատել, ինչին է դա պետք, եթե իրեն միևնույնն է բոլորն օգ-
նում են:Ես այդպես էլ չհաշտվեցի բազմազավակ կնոջ հետ, չեմ սիրում նման մարդկանց,ովքեր ուրիշի բարության հետևանքով անե-
րես ու անամոթ են դառնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика