Անհավանական դեպք, որը տեղի էր ունեցել անցած ձմռանը Կրասնոդարի Լաբինսկ քաղաքում:
Ֆոտոշարքի ժամանակ նորապսակներն, ավանդույթի համաձայն մոտեցան կամրջին, որպեսզի հարսն իր ծաղկեփունջը նետի գետը:Փեսան և հարսը որոշեցին տեսնել՝ ուր ընկավ ծաղկեփունջը: Հանկարծ ներքևից օգնության ձայն լսեցին:Տեսան մոտ 9 տարեկան աղջկա, ով խոնարհվել էր դեպի խեղդվող տղամարդը:
Աղջիկը սարսափած վազում էր ափով և չգիտեր՝ ինչպես օգներ խեղդվող հորը:Իսկ տղամարդն աղջկան ասում էր, որ հեռու գնա, որպեսզի նրա ոտքերի տակ էլ սառույցը չճաքեր:Մի քանի վայրկյան անց բոլոր հյուրերը մոռացան հարսանիքի մասին և նետվեցին խեղդվողին օգնելու:
Համատեղ ջանքերով շուտով հաջողվեց փրկել տեղի 36-ամյա բնակչին:Նորմալ շնչելով՝ նա պատմեց, որ դստեր հետ զբոսնում էր ափով և հանկարծ նրա տակի սառույցը սկսեց ճեղքվել:
Նրան օգնության նետվելով՝ տղամարդն ինքը դարձավ սառցե ծուղակի գերին…