Հարսանիքի ժամանակ փեսան ասաց, որ սիրում է ուրիշին, իսկ հարսնացուն շնորհակալություն հայտնեց և…

Ջեֆֆերսոնը և Ջեսսիկան ապրում են Պորտուգալիայում: Նրանք սիրում էին միմյանց և որոշեցին ընդմիշտ միասին լինել:Արարողությունն ընթանում էր իր հունով այնքան ժամանակ, քանի դեռ չէր եկել հարսանեկան երդումները տալու ժամանակը:

Ջեֆֆերսոնը ապշեցրեց իր ապագա կնոջը և բոլոր ներկաներին անսպասելի խոստովանությամբ: Պարզվեց, որ սրահում ներկա է մի յուրահատուկ հյուր, ում նա խենթի պես սիրում է:Բոլորը սառել էին: Եվ այդ ժամանակ փեսացուն շրջվեց և դարձավ դեպի փոքրիկ Ջովաննան՝ Ջեսսիկայի աղջկան, և խոսք տվեց իր կյանքը կիսել ոչ միայն իր հիասքանչ հարսնացուի, այլ նաև իրենց 8-ամյա դստեր հետ:

«Եթե ես կարողանայի Աստծուց առավել մեծ երջանկություն խնդրել, ապա միայն քեզ կցանկանայի, ես հպարտ եմ, որ ունեմ նման խելացի, գեղեցիկ ու բարի աղջիկ»,-արցունքն աչքերին՝ տղամարդը խոստացավ աղջնակին միշտ նրա կողքին լինել, հոգ տանել նրա մասին, պաշտպանել ու սիրել նրան այնպես, ինչպես միայն հայրը կարող է սիրել իր երեխային:

Հուզված Ջովաննան հորից խնդրեց բարձրախոսը և ասաց այնպիսի մի բան, ինչը բոլորին ստիպեց լաց լինել: Նա ուղղակի շնորհակալություն հայտնեց հորը այն ամենի համար, ինչ նա անում է իր և իր մայրիկի համար, և ավելացրեց, որ ծնողների հարսանիքը ընդմիշտ կմնա նրա հիշողության մեջ որպես կյանքի ամենագեղեցիկ իրադարձություն:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика