Եթե ցանկանում եք, որ ամուսինը սիրի ձեզ, ապա պետք է սովորեք հարգել նրա մորը: Ուշադրություն դարձրեք ձեր խոսքերին և պահվածքին:
Ձեզ ենք ներկայացնում այն արտահայտությունները, որոնք սկեսրոջ մոտ չպետք է արտաբերել.
«Դուք գլուխ չեք հանի այդ ամենից, քանի որ ժամանակից ետ եք մնացել»:
Այս արտահայտությունից հետո ցանկացած սկեսուրի սրտի կաթիլներ պետք կգան: Դուք նրան կհիշեցնեք իր տարիքի և անցած երջանկության մասին:
«Ես իմ որդուն այլ կերպ կդաստիարակեմ»:
Այս դեպքում դուք միանգամից մի քանի հարված եք նրան հասցնում և մատնացույց եք անում այն հանգամանքին, որ նրա որդին հեռու է նվեր լինելուց:
«Մայրս ինձ այդպես չի սովորեցրել»:
Շարունակեք մտածել, որ ձեր մայրը լավագույնն է, սակայն լռեք այդ մասին սկեսրոջ ներկայությամբ:
«Հիմա ես եմ նրա կյանքի առաջնային կինը»:
Մոր հետ մրցելն անիմաստ է: Խուսափեք նման պահվածքից և զերծ կմնաք վիճաբանություններից:
«Նա ձեր փեշի տակ է մեծացել»: Այս արտահայտությունից հետո կվիճեք ոչ միայն սկեսրոջ, այլև ամուսնու հետ:
«Ձեր ամուսնու հետ կարգավորեք ձեր հարցերը և հետո միայն մեզ խրատեք»:
Այս արտահայտությունը կվիրավորի ձեր սկեսրոջը և մատնացույց կանի տանը խնդիրներ լինելու մասին:
«Եթե ես իմանայի, որ նրա մայրն այսպիսին է, չէի ամուսնանա նրա հետ»:
Նման պնդումները տրամաբանությունից դուրս են:
«Ինչ լավ է, որ երեխաներս ինձ են նման»:
Եթե ասում եք, որ չեք ցանկանում, որ ձեր երեխաներն իրենց հորը նմանվեն, ապա սկեսուրի մոտ կասկածներ են ծնվում որդու հանդեպ ունեցած ձեր սիրո մասին:
«Մենք ինքներս գլուխ կհանենք»:
Դուք անտեսում եք փորձառու մարդու օգնությունը և վարվում եք այնպես, ինչպես ցանկանում եք:
«Շնորհակալ եղեք, որ ես եմ ձեր որդու կինը»:
Եթե դուք իդեալ եք, իսկ նրա որդին՝ հիմար, ապա ինչպե՞ս եք ցանկանում, որ նա առանց ձեզ վիրավորելու լսի այդ ամենը:
«Դուք նրան չեք ճանաչում»:
Նա իր որդուն լավ է ճանաչում և ձեզ չի պարտադրել, որ ամուսնանաք նրա հետ:
«Ես ձեզանից համեղ եմ պատրաստում»:
Եթե նրա պատրաստած ապուրը համեղ չի ստացվել, ապա պետք չէ այդ մասին բարձրաձայնել:
«Ես զբոսնում էի, իսկ նա երեխաներին էր խնամում»:
Նման արտահայտությունից հետո դուք ձեր սկեսուրի աչքում վատ կնոջ տպավորություն կթողնեք:
«Նա տան գործերով չի զբաղվում»:
Այս արտահայտությունը սկեսուրի մոտ կարեկցանք չի առաջացնի և մեղադրանքների տեղիք կտա: