Շատ հաճախ ծնողները մտածում են, թե րեխայի հազը այն խնդիրն է, որ նրանք կարող են ինքնուրույն լուծել: Նրանք գնում են դեղատուն ու գնում հազի դեղ, առանց մտածելու, թե իրենց մի արարքը որքան վնաս կարող է հասցնել երեխայի առողջությանը:«Հեռուստացույցով 1 ժամվա ընթացքում 8 տարբեր դեղերի գովազդ են ցույց տալիս, որ ամիջապես պետք է կուլ տալ հազի հայտնվելու հետ մեկտեղ:
Նյարդերս արդեն չեն դիմանում լսել այս անմտությունը: Ծնողնե՛ր, ուշադիր», — ասում է բժիշկ Կոմարովսկին: Այդ դեղերի մեծ մասը խորխաբեր դեղեր են, որոնք մեծացնում են խոնավությունը և ջրիկացնում խորխը, ինչը թեորեապոս դրա դուրսբերումը ավելի հեշտացնում է: Երբ երեխայի մոտ հարբուխ է, հազ կամ ջերմության բարձրացում, ապա դա վերին շնչուղիների հիվանդություն է.ի՞նչ կարիք կա մեծացնել խորխի քանակը թոքերում, եթե ուղղակի երեխայի կոկորդն է ցավում:
Խորխաբեր դեղերը պետք են միայն ստորին շնչուղիների հիվանդությունների ժամանակ. ինչպես բրոնխիտը, թոքաբորբը, բայց դրանք պետք է բուժի բժիշկը, ու ոչ թե հեռուստացույց նայած մարդը:
Հաճախ երեխաները չեն կարողանում հանել ողջ խորխը, որ ջրիկացնում է դեղը, և պատահական չէ, որ շատ երկրներում մինչև 5 տարեկան երեխաներին արգելվում է նման դեղեր տալ, իսկ մինչև 2 տարեկան երեխաներին դա նշանակելն անգամ քրեորեն պատժելի է:
Ի՞նչ անել չոր հազի դեպքում
Օգտագործեք գազարի հյութ, թարմ քամած, 1:1 հարաբերությամբ կաթի հետ: Օրական 4-5 անգամ: Երեխային պետք է տալ շատ հեղուկ, գոլ վիճակում, իսկ սենյակի օդը թարմ պահել: Հետևեք, որ սենյակի խոնավությունը 40-70 տոկոս լինի, տոթ չլինի:
Ի՞նչ անել թաց հազի դեպքում
Թաց հազի դեպքում չի թույլատրվում հազը հանգստացնող միջոցների կիրառումը, սա միայն կվատացնի վիճակը՝ խորխը թոքերում կուտակելով: Մի զբաղվեք ինքնաբուժությամբ, հազի առաջին իսկ նշանների դեպքում դիմեք բժիշկի: