Հարազատ քույրս ինձանից խլել է փեսաուցուիս․․․Մի՞թե մարդ կարող է այդքան անամոթ լինել, չգիտեմ, հիմա ինչ անեմ։Դեռ մանուկ
հասակից ես ու Արմինեն մրցակիցներ էինք: Մեր տարիքային տարբերությունը մոտ 2 տարի էր, բայց լավ եմ հիշում, թե ինչպես էի
պայքարում, որ ինձ էլ ուշադրություն դարձնեն:
Մենք երբեք լավ քույրեր չենք, եղել, սիրո մասին էլ խոսք չկա:Երբ փոքր էինք, մեզ միշտ համեմ ատում էին. Արմինեի մազերը երկար
են, իմը ոչ այնքան, նա ավելի լավ էր արտասանում, ավելի արագ էր կարդում…Բարեբախ տաբար, երբ 16-18 տարեկան էինք, ծնող-
ներս մեզ հանհիստ թողեցին, վերջապես դադա րեցրեցին իրենց անվերջ համեմատությունները:

Երբ լրացավ Արմինեի 19 տարեկանը, նա հայտա րարեց, որ ամուսնանում է: Մի քանի ամիս անց նա ամուսնու հետ մեկնեց Ռուսաս
տան, որտեղ էլ մշտական բնակություն հաստատեցին: Միայն այդ ժամանակ ես սկսեցի ապրել, այլևս ոչ ոք չէր թունավորում կյանքս:
19 տարեկանում ծանոթացա 24 ամյա Դավիթի հետ: Մենք միմյանց շատ էինք սիրում:Մի քանի ամիս հանդիպելուց հետո, ծանոթաց-
րեցի նրան ծնողներիս հետ, մեզ մոտ ամեն ինչ լուրջ էր:Այդ ընթացքում քրոջս ամուսնու մոտ արձակուրդ էր, և նրանք եկել էին՝ բոլոր
բարեկամների հետ հանդիպելու:
Որոշեցի Դավիթին ծանոթացնել նաև քրոջս հետ:Զղջացի որոշմանս համար հենց այն պահին, երբ քույրս բացեց դուռը: Նա շքեղ կա-
պուտաչյա շիկահեր է, միանգամից նկատեցի, որ Դավիթի հայացքը փոխվեց: Ամբողջ երեկոյի ընթացքում նա հիանում էր Արմինեով:

Երբ համբերությունս սպառվեց, ուղղակի վեր կացա և գնացի տուն: Ես գիտեի, որ Դավիթը սիրահարվել է քրջոս:Մի շաբաթ անց նա
ինքը ամեն ինչ խոստովանեց: Ասաց, որ Արմինեն ամուսնալուծվում է, քանի որ իրենք առանց միմյանց չեն կարող ապրել:Ինձ համար
շատ ցավալի էր այն փաստը, որ ծնողներս դեմ չեղան այդ ամենին, աջակցեցին Արմինեին:
Այսօր էլ մայրս հարսանիքի հրավիատոմս բերեց, ասաց,որ հարսանիքից հետո գնամ հանգստանալու և մտքերս կարգի բերեմ, իրենք
կտան գումարը:Ես չգիտեմ, ինչպես շարունակեմ ապրել, սիրտս կտոր-կտոր է լինում, երբեք չեմ կարողանա նրանց ներել:
