Իմ սիրած տղան լքեց ինձ, երբ իմացավ, որ հղի եմ: Ես հակացա, որ նա ինձ չի սիրել: Ոչ նրա ծնողները, ոչ նրա քույրը, որ իմ մտերիմ ընկերուհին էր, չցանկացան նույնիսկ տեսնել ինձ, ու չհետաքրքվեցին ինձանով:
Երեք ամիս անց իմացա, որ նա ամուսնացել է ուրիշի հետ:Երբ մորս հայտնեցի իմ հղիության մասին, նա ինձ ասաց. «Հեռացիր, տուն կգաս միայն այն ժամանակ, երբ կազատվես երեխայից»: Մայրս ինձ դժվարությունով էր մեծացրել, առաց ամուսնու:
Ես նրանից չնեղացա, նա դրա իրավունքն ուներ: Սակայն մի բան հաստատ գիտեմ, որ ես իմ դստեր հետ երբեք նման կերպ չեմ վարվի:Ինձ համար շատ դժվար էր: Ես չէի պատրաստվում ազատվել երեխայից:
Սկզբնական շրջանում, երբ հղիության ակնհայտ նշանը չէր երևում կարողանում էի տարբեր աշխատանքներ գտնել, սակայն, երբ փորիկս կլորացավ, ինձ ոչ ոք աշխատանքի չէր վերցնում: Մի կերպ կարողացա տեղավորվել հանրակացարանում, որտեղ սարսափելի պայմաններ էին:
Ես աշխատածս գումարը հավաքել էի և դրանով մի կերպ գոյատևեցի: Ես չէի ուզում, որ ինձ խղճային, բոլորին ժպտում էի: Ես հասկանում էի, որ այժմ պատասխանատու էի իմ և երեխայիս կյանքի համար: Դուստրս ծնվեց դեկտեմբերին:
Ես ընկերացել էի մի քանի ուսանողների հետ, նրանք գալիս էին, օգնում էին ինձ ինչով որ կարող էին: Իմ փոքրիկ հրեշտակն էլ ասես ամեն ինչ հասկանում էր, ու շատ հանգիստ էր, գիշերները քնում էր:Ես նկատեցի, որ ուսանողներից մեկը սկսեց ավելի հաճախակի ինձ հյուր գալ: Նա բարի էր, օգնում էր ինչով կարող էր, ինձ համար մթերք էր բերում:
Ու մի օր էլ նա ինձ առաջարկություն արեց: Ես որոշել էի այլևս ոչ մի տղամարդու հետ հարաբերություն չունենալ և ես մերժեցի:Մի օր ինձ տեսնելու եկավ նրա մայրը: Նա խոսեց ինձ հետ, պատմեց իր կյանքի պատմությունը, որ շատ նման էր իմ պատմությանը և ասաց, որ կինը մեղավոր չէ երբ նրանից երես են թեքում, բայց և իրավունք ունի երջանիկ լինելու:
Մեկ ամիս անց մենք ամուսնացանք: Այժմ ես աշխարհի ամենաերջանիկ կանանցից մեկն եմ: Աստված ինձ տվեց ավելին քան ես խնդրել էի: Շնորհակալ եմ, Տեր: