Հատուկ խնամք մազերի համար

Մազերի խնամքի միջոցները հայտնի են դեռ հին ժամանակներից՝ մարդիկ միշտ ցանկացել են գեղեցիկ մազեր ունենալ: Ճիշտ խնամելու համար նախ անհրաժեշտ է պարզել ձեր մազերի տեսակը: Նորմալ մազեր հանդիպում են հազվադեպ: Այդպիսի մազերն առաձգական են, ունեն առողջ տեսք, լավ են պահում սանրվածքը, մի քանի օր շարունակ ունենում են մաքուր տեսք:

Ճարպոտ մազերը ունեն տհաճ փայլ, լվանալուց հետո շատ կարճ ժամանակահատվածում ձեռք են բերում ծանր տեսք: Չոր մազերը աչքի են ընկնում իրենց խամրած տեսքով, դժվար են սանրվում:

Խառը տեսակի մազերը մաշկի շրջանում ճարպոտ են, իսկ ծայրերը՝ չոր: Մազերի յուրաքանչյուր տեսակը պահանջում է հատուկ մոտեցում:

Մազերի խնամքը իր մեջ ընդգրկում է լվանալը, խնամքի միջոցների օգտագործումը, մերսումը: Հիմնականը իհարկե, լվանալն է: Մասնագետները խորհուրդ են տալիս մազերը լվանալ ըստ անհրաժեշտության, այսինքն մոտեցումը խիստ անհատական է: Ջուրը պետք է լինի ոչ շատ տաք, ընդ որում որքան ճարպոտ են մազերը, այնքան ջուրն ավելի սառը պետք է լինի: Լվանալուց առաջ մազերը հարկավոր է լավ սանրել, որպիսի լվանալիս քիչ խառնվեն: Ամեն անգամ լվանալիս ցանկալի է շամպունը օգտագործել երկու անգամ: Լավ կլինի չորացնելու նպատակով ֆեն չօգտագործել, իսկ եթե այդպիսի հնարավորություն չկա, ապա աշխատեք ֆենը պահել արմատներից հեռու և որ օդը լինի ոչ շատ տաք:

Շատ կարևոր է ճիշտ ընտրել լվացող միջոցը՝ այն պետք է համապատասխանի մազերի տեսակին: Լավ որակի շամպունները մազերին փոխանցում են օգտակար նյութեր: Շամպունի մեջ որքան շատ են բնական նյութերը, այնքան ավելի լավ են ազդում մազերի որակի վրա: Ուշադիր կարդացեք սրվակի վրա կատարված գրառումները:Ավելի լուրջ արդյունքներ ստանալու համար պարբերաբար հարկավոր է օգտագործել բուժիչ միջոցներ, որոնք կարող են պատրաստվել տանը՝ ժողովրդական դեղատոմսերով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика