Հասկանում էի, որ մայրս մահանում է, բայց ոչինչով չէի կարողանում օգնել…

Ես 14 տարեկան էի: Մայրս լուրջ հիվանդ էր, նա դժվարությամբ էր տեղաշարժվում: Բայց այդ ժամանակ ինձ թվում էր, որ նա անհաղթելի է: 

Ես չէի հասկանում, որ քաղցկեղը խոցել է նրա մարմինը:

Похожее изображение

Բայց մայրս իսկական մարտիկ էր: Նա 2 տարի չէր հանձնվում: Չնայած հիվանդությանը, քայլում էր տանը, պատրաստում էր ինձ համար, կատարում էր գրեթե ամբողջ տան աշխատանքը: Իսկ հետո նա գամվեց անկողնուն: Ես ամեն օր լսում էր բժշկական սարքավորման ձայնը և մորս խռպոտ շնչառությունը:

Մի գիշեր էլ լսեցի, որ մայրս խեղդվում է: Վազեցի նրա սենյակ և տեսա, որ նա ընկած է գետնին: Ասաց, որ երևի կոտրել է ողնաշարը: Այդ դեպքից հետո նա երկու ամիս անցկացրեց հիվանդանոցում:

Երբեք չեմ մոռանա, ինչպես նա 3 ամիս առաջ, երբ դեռ քայլում էր, ինձ ու հորս ասաց, որ գնում ենք այգի: Նա նույնիսկ լավաշով բրդուճներ պատրաստեց մեզ համար:

Մայրս միշտ հիանալի բրդուճներ էր պատրաստում: Եվ որքան վատանում էր նրա վիճակը, այդքան ավելի շատ էր պնդում, որ ինքը պիտի պատրաստի, որ ես հետս տանեմ դպրոց: Մայրս մի կերպ էր վեր կենում անկողնուց, իսկ ես ինձ մեղավոր էի զգում, որ ոչինչ չեմ կարող անել:

Նա ուզում էր պատրաստել ինձ համար: Նա միշտ ամեն ինչ անում էր ինձ համար…

Ես շոկի մեջ էի, երբ ինձ զանգեցին հիվանդանոցից և ասացին, որ մորս վիճակը վատացել է: Մայրս տեսավ ինձ, ժպտաց և շունչ քաշեց վերջին անգամ…

Ես ամբողջ գիշեր արտասվեցի, առավոտյան ինձ շատ վատ էի զգում, հասկացա, որ սարսափելի քաղցած եմ: Բացեցի սառնարանը և տեսա, որ մայրս 4-5 օրվա ուտելիք է պատրաստել, և ավելի ուժգին սկսեցի արտասվել…

Картинки по запросу мама умерла

Հիմա ես ունեմ իմ սեփական ռեստորանը, բայց ինչ էլ պատրաստեմ, չի համեմատվի մորս պատրաստածի հետ: Առաջ ես շատ փոքր էի, որ գիտակցեի դա…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика