Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աջարական խաչապուրիի հեշտացված բաղադրատոմսը։
Այն տարբերվում է սկզբնաղբյուրից, բայց միևնույնն է, ստացվում է շատ համեղ, ախորժելի և սննդարար։
Այսպիսով, պատրաստելու համար անհրաժեշտ է․
կաթնաշոռ՝ 220գ
պանիր՝ 60գ
ձու՝ 1 սպիտակուց և 3 դեղնուց
ալյուր՝ 50գ
աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ․
Խորը տարայի մեջ լցնել կաթնաշոռը, սպիտակուցը, աղն ու մաղած ալյուրը։
Բլենդերի կամ պատառաքաղի օգնությամբ հարել՝ մինչ միասեռ զանգված կստացվի։
Ստացված խառնուրդը բաժանել 2 հավասար մասերի և միանման նավակներ ձևավորել՝ մեջտեղի հատվածում փոսիկներ անելով, ինչպես որ պատկերված է նկարում։
Դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։ Որպիսի կաթնաշոռը չկպչի ձեռքերին, աշխատանքային մակերեսին կարող եք մի քիչ ալյուր ցանել։
Խմորի եզրային հատվածներին դեղնուց քսել, իսկ հիմնական հատվծաը մի քանի անգամ ծակծկել պատառաքաղով։