Ես 18 տարեկան էի, համալսարանից տուն էի վերադառնում։ Այն ժամանակ ես նոր էի ընդունվել առաջին կուրս, երեկոյան էի դասի գնում։
Բավական չէր, որ դասերը ժամը 9-ին էին ավարտվում, նաև այդ օրը դասախոսը երկար պահեց մեզ, քանի որ թեմա էր բացատրում։Մի խոսքով, երբ հասա մետրո, մտածեցի, որ շատ ուշ կհասնեմ տուն և որոշեցի տաքսի նստել։
Տաքսու վարորդը ինձ շատ կասկածելի թվաց, բայց մոտակայքում այլ մեքենա չկար և ստիպված եղա նստել։Չհասցրեց նա շարժվել, երբ մի տղա պատուհանից մտցրեց գլուխը և ասաց․
-Ինձ մինչև Թատրոնի փողոց է պետք հասնել, ընկերս էլ է հետս։
Ես նույնպես այդ փողոցն էի գնում։ Վարորդը համաձայնեց նրանց էլ տանել։Տղաները ճանապարհին կատակում էին, շատ ուրախ էր անցնում։Ուղևորության մասին լավ տպավորությունը փչացնում էր միայն վարորդը։
Երբ տղաները փորձում էին նրա հետ էլ խոսել, վարորդը բարկացած նայում էր նրանց։Վերջապես տեղ հասանք։ Տղաները վճարեցին և դուրս եկան մեքենայից։ Ես նույնպես ուզում էի իջնել, երբ վարորդը բռնեց ձեռքիցս։
Երբ դուռը փակվեց, մեքենան արագ կտրվեց տեղից։Ես այնքան էի վախեցել, որ չէի կարողանում ոչ շարժվել, ոչ գոռալ։Բայց վարորդը ուղղակի մի պտույտ կատարեց և եկավ նույն տեղը։
-Ներիր, եթե վախեցրի քեզ։ Բայց այդ երիտասարդներն ինձ բոլորովին դուր չեկան։ Ես մտածեցի, ավելի լավ է 10 րոպե ավել ծախսեմ, քան թողնեմ, որ մի աղջկա նեղացնեն։
Հանգիստ գնա տուն, ես կտեսնեմ, եթե նրանք նորից հայտնվեն։Տղաներն արդեն այնտեղ չէին։ Ես հանգիստ սրտով վազեցի մինչև մեր շենքի մուտքը և փակեցի դուռը։