Հայր ու որդի նստած էին ռեստորանում․ Բոլորը զզվանքով էին նայում ծեր տղամարդուն, բայց․․․Րոպեներ անց տեղի ունեց ածը նրա
նց ուղղակի շոկի ենթարկեց։Որդին հորը հրավիրեց ռեստորան ընթրելու: Հայրը շատ ծեր էր ու թույլ: Ուտելիս թափում էր վրան, ձեռ-
քերը դողդողում էին, չէր կարողանում լավ ծամել:

Մարդիկ նրան նայում էին զզվանքով ու տհաճությամբ, իսկ որդին շատ հան գիստ էր, ուշադրություն չէր դարձնում:Երբ վերջացրին
ընթրիքը, նա հորը ուղեկցեց զուգարան, մաքրեց հագուստը, սանրեց մազերը, ուղղեց ակ նոցները: Երբ նրանք սրահ մտան, բոլորի
բերանը բաց մնաց: Նրանք զարմանում էին, թե ինչպես նա չի ամաչում իր հորից:

Երբ հասան դռան մոտ հայրը շրջվեց ու հարցրեց.
-Որդիս քեզ չի թվում, որ մենք ինչ որ բան մոռացել ենք:
-Ոչ, հայրիկ, մենք ոչինչ չենք մոռացել, — ասաց որդին:

-Սխալվում ես որդիս, մենք դաս թողեցինք այստեղ յուրաքանչյուր որդու հա մար և հույս՝ յուրաքանչյուր հոր համար, — ասաց հայրը:
Հոգ տարեք նրանց մասին, ովքեր հոգ են տարել ձեր մասին, ոչ ոք ապահովված չէ ծերությունից ու անօգնական վիճակից:
